Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Sun, 16 Aug 2026 23:15:22 +0400


Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:

«Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։

Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։

Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։ Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր։

Հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում մեր յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ։

Մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասած է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն» Fri, 25 Sep 2026 14:46:32 …