Տարիներ շարունակ հայտնի շոուի հեղինակը չի վճարել աշխատավարձերը
Sat, 09 May 2026 23:30:54 +0400

Հայտնի ռուս երգիծական դերասան Եֆիմ Շիֆրինը հայտարարել է հաղորդումներից մեկի ժամանակ, որ տարիներ շարունակ չի ստացել հումորային «Անշլագ» հաղորդաշարում իր ելույթների դիմաց հոնորարները։ Ընդ որում, պարզվել է, որ Շիֆրինը միակը չէ, ով «Անշլագում» հանդես է եկել, բայց հոնարար չի ստացել։ «Ամբողջ ժամանակ, որ արտիստները «Անշլագում» աշխատել են, նրանք ոչ մի հոնորար չեն ստացել, չնայած, որ հանդիսատեսը կարծել է հակառակը։ Առհասարակ ոչ մի հոնորար։ Մենք ոչ մի բան չենք ստացել որպես վճարում»,- ասել է Շիֆրինը։
Լրագրողները նույն հարցով դիմել են «Անշլագի» մեկ այլ նախկին մասնակից Միխայիլ Գրուշեւսկուն։ «Ես այնտեղ արդեն քսան տարի է չեմ աշխատում եւ չեմ հիշում, որ վճարում եղած լինի։ Իսկ ինչ ասում է Եֆիմը՝ դե նա է իր խոսքերի պատասխանատուն»,- ասել է Գրուշեւսկին։Լրագրողները դիմել են հաղորդաշարի ղեկավար Ռեգինա Դուբովիցկայային եւ նա կարճ պատասխանել է հետեւյալ կերպ․ «Արտիստները, ովքեր նկարահանվում են «Անշլագում», դրա դիմաց ոչինչ չեն վճարվում»։ Ուշագրավ է այն, որ «Անշլագում հանդես եկած եւ ոչ մի արտիստ Դուբովիցկայայից վիրավորված չեն, քանի որ նա պարզապես տեսանելի ղեկավարն է եւ հաղորդավարը միայն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր