Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է

Mon, 23 Nov 2026 20:09:44 +0400


Եվրոպական պատվիրակությունը հրավեր է ստացել Մոսկվա մեկնելու, սակայն կարծում է, որ եվրոպական անվտանգության վերաբերյալ քննարկումը կարող է սկսվել միայն Ուկրաինայում հրադադարից հետո։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։

«Մենք տեղյակ ենք այս հրավերի մասին, բայց շարունակում ենք կենտրոնանալ բազմակողմ հանդիպումների վրա և պատրաստ ենք մասնակցել [միայն] այս ձևաչափով», – ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ քննարկումը կարող է սկսվել միայն ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների մասնակցությամբ՝ մարտական ​​գործողությունների դադարեցումից հետո։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա Mon, 23 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով