Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Եվրոպան անակնկալի է եկել Թրամփի որոշումից

Եվրոպան անակնկալի է եկել Թրամփի որոշումից

Mon, 02 Mar 2026 18:00:53 +0400


Եվրոպական երկրները անակնկալի են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածելու որոշումից, սակայն աստիճանաբար ուշքի են եկել եւ ներքաշվել Մերձավոր Արեւելյան նոր էսկալացիայի մեջ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Ընդ որում, պահպանվում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ՝ Թրամփի գործողությունների նպատակահարմարության հետ կապված տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրվանից սկսել են հարվածել իրանական օբյեկտներին՝ ներառյալ նաեւ մայրաքաղաք Թեհրանում։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Հարվածները սկսել են հասցվել, չնայած նրան, որ միջուկային ծրագրի օրակարգով բանակցությունները շարունակական են եղել եւ վերջին ռաունդը բանակցային եղել է փետրվարի 26-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով