Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Mon, 02 Mar 2026 18:15:00 +0400


Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում՝ Խալիլ Շիրղոլամին, մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ իրականացվող ագրեսիվ գործողությունները լուրջ սպառնալիք են ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ խաղաղության համար։

Դեսպանի խոսքով՝ նման քայլերը կարող են բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, եթե շարունակական բնույթ կրեն։ Նա շեշտեց, որ այդ գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությունը։

Խալիլ Շիրղոլամին առանձնահատուկ ընդգծեց, որ Իրանի համար բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար անսակարկելի արժեք է և հանդիսանում է «կարմիր գիծ»։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանը երբեք չի տուժի միջազգային իրավունքը խախտող գործողությունների հետևանքով։

Անդրադառնալով Իրանի դեմ իրականացվող քայլերին միջազգային արձագանքներին՝ դեսպանը նշեց, որ դրանք բավարար և համարժեք չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ մի շարք երկրներ, որոնք հաճախ խոսում են իրավունքի և օրենքի գերակայության մասին, տվյալ դեպքում լռություն են պահպանել՝ սահմանափակվելով դիտորդի դիրքով։ Ավելին, ըստ նրա, որոշ պետություններ նույնիսկ գաղտնի աջակցություն են ցուցաբերում այդ գործողություններին՝ նպաստելով իրավիճակի սրմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը

Հայտնաբերվել է Դյումայի հրացանակիր դ՛Արտանյանի գերեզմանը Thu, 26 Mar 2026 22:00:54 +0400 Հայտնաբերվել է Ալեքսանդր…

3 րոպե ago

ՀԷՑ-ը զգուշացնում է․ բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

ՀԷՑ-ը զգուշացնում է․ բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Thu, 26 Mar 2026 21:55:54 +0400 «Հայաստանի…

8 րոպե ago

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Thu, 26 Mar 2026 21:45:00 +0400 «Տոների…

19 րոպե ago

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով նավարկելն է․ Վարդան Ոսկանյան

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով…

33 րոպե ago

Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից

Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից Thu, 26 Mar 2026 21:15:09 +0400 «Հրապարակի»…

49 րոպե ago

Իրանական հակամարտությունը կարող է առաջացնել կլիմայական աղետ

Իրանական հակամարտությունը կարող է առաջացնել կլիմայական աղետ Thu, 26 Mar 2026 21:00:37 +0400 Իրանական հակամարտության…

1 ժամ ago