Գազը համաշխարհային շուկայում կարող է կտրուկ թանկանալ
Mon, 02 Mar 2026 18:30:51 +0400

Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ռազմական օպերացիան կարող է Համաշխարհային շուկայում հանգեցնել գազի գնի կտրուկ թանկացման՝ 25 տոկոսի չափով։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, Հորմուզի նեղուցով նավագնացության խաթարումը կազդի հեղուկացված/սեղմված գազի՝ Մերձավոր Արեւելքի երկրներից մատակարարումների վրա։ Նշվում է, որ Քաթարն ու ԱՄԷ-ն օգտագործում են այդ ճանապարհը՝ դեպի Ասիա եւ Եվրոպա հեղուկացված/սեղմված գազի գլոբալ մատակարարումների 20 տոկոսն իրականացնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր