Խամենեիի կինը մահացել է
Mon, 02 Mar 2026 19:00:14 +0400

ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդի կինը՝ Մանսուրե Խոջաստեն, մահացել է, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Իրանի գերագույն առաջնորդի պատվավոր կինը, որը կոմայի մեջ էր, մահացել է նահատակի մահով», – հաղորդել է գործակալությունը։
Այս տեղեկությունը հաղորդել են նաև «Al-Alam»-ը և «Press TV»-ն։ Վերջինս պարզաբանել է, որ Խամենեիի կինը մահացել է ԱՄՆ–ի Իսրայելի կողմից հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։ Պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր