Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել

Mon, 02 Mar 2026 20:04:00 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ օրեր առաջ լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակցի կողմից քաղաքացու խոշտանգումը պատկերող տեսանյութի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել նաև դեպքը տեսագրած մյուս ոստիկանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով, քանի որ նկարահանելու փոխարեն պարտավոր էր կանխել և հանցանքի մասին հաղորդում ներկայացնել։ Առաջին հայացքից նորմալ է, պատշաճ քրեաիրավական որակում է, բայց միայն առաջին հայացքից։ Իսկ նպատակը մեկն է՝ այսուհետ զերծ մնալ ոստիկանությունում բռնությունների մասին բարձրաձայնելուց, դրանք ամրագրելուց, հրապարակելուց, առավել ևս՝ լրագրողներին հասու դարձնելուց։

Հ.Գ. Փաստն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով։ Նշվածը հնարավոր է ուղղել առաջին հերթին ոստիկանությանը քաղաքական գործընթացներից զերծ պահելու միջոցով, այլ ոչ թե ակնհայտ «ջայլամային» վարքագծով։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է Mon, 02 Mar 2026 15:55:01 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով