Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ

Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ

Mon, 02 Mar 2026 20:45:00 +0400


Իրանի հոգևոր և գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահվան առթիվ իր ցավակցություններն է հայտնել նույնիսկ Ալիևը, ով կասկածվում է Իրանի դեմ գործողություններում կենտրոնական դեր ունենալու մեջ: Այնինչ, պեռաշկի և «կուկուռուզ» ուտելով ու նարդի խաղալով զբաղված Հայաստանի ներկայիս իշխանությունները լռում են: Լռում են այն դեպքում, երբ Իրանը Հայաստանի բնական դաշնակից ու բարեկամ պետությունն է ու Հայաստանի՝ աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկը:

Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ շատ ամոթալի վիճակում ենք հայտնվել: «Ոչ մի ցավակցություն, ոչ մի հումանիտար օգնության առաջարկ ու կոչ չի եղել: Անգամ բարձրաստիճան ղեկավարության կողմից առ այսօր չի հնչել գեթ մեկ հայտարարություն, գոնե ցավակցական բովանդակությամբ: Սա, իհարկե, ամոթ է, առավել ևս երբ խոսքը գնում է մեր հարևան, դաշնակից և բարեկամ ժողովրդի մասին, հետևաբար սա այն դեպքն է, երբ որ իրանական կողմը իր մտահոգությունը, կարծում եմ, մի փոքր անց կարտահայտի: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակում գեթ մեկ հայտարարություն չանել, սահմանափակվել ընդամենը ձևական անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով, որը ֆիկտիվ բնույթ կրող, գործնականում ոչինչ իր մեջ չպարունակող գործառույթ է եղել, որովհետև նրանք զբաղված են կուսակցական քարոզչությամբ: Մեծ հաշվով, թքած ունեն, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ»,-ասաց Կարապետյանը:

Արդյո՞ք իրանցիները սա կընկալեն որպես թշնամական վերաբերմունք, հարցին մեկնաբանը պատասխանեց, որ թշնամական վերաբերմունք չէ, սակայն իրանցիներն այս մասով հետևողություն կանեն: «Հայաստանի մասով կունենան իրենց դիրքորոշումը հետայսու և վարքագիծը կարող է փոխվել Հայաստանի հետ հարաբերություններում, որն արդեն ընկալելի կլինի: Եթե էմոցիաներից անդին սթափ վերլուծում ենք, հետագայում նրանք ունեն բոլոր պատճառները, չասեմ նեղացկոտության, որովհետև դա քաղաքական կատեգորիա չի, բայց իրենց հետևությունները հայ-իրանական հարաբերությունների համատեքստում անելու»,- նկատում է Կարապետյանը: ՀՀ իշխանությունների լռությունը չի բացառվում, որ կախված է նաև Թրամփին չնեղացնելու կամ չբարկացնելու վախի հետ, նկատում է միջազգայնագետը:

«Չի բացառվում, որ վախեցած են և մտահոգված, որ հանկարծ ինչ-որ բան սխալ դուրս չգա: Ուրիշ բան է, երբ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգից և Թրամփի, որպես խաղաղության երաշխավորի կնքահոր կարգավիճակից, պահպանի մաքսիմալ չեզոքություն, բայց ուրիշ բան է, երբ որ անվերապահորեն ոչ մի, անգամ` մեկ, ցավակցական խոսք չուղղի Իրանի ժողովրդին, խնդիրն այստեղ է: Տարանջատել է պետք մաքսիմալ չեզոքություն պահպանելն ու որևիցե հումանիստական, որևիցե բարիդրացիությանը, գոնե խաղաղությանն ուղղված կոչ, պատերազմի դադարի և համբերության կոչեր, գոնե ձևական դիվանագիտական կողմը պիտի ապահովվի, ինչը չի արվում»,- շեշտում է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց աղետի գոտի` հատուկ այդ նպատակով բացելով 30 տարի փակ սահմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում սպանված 165 աղջիկների համար փորված գերեզմանափոսերն են

Իրանում սպանված 165 աղջիկների համար փորված գերեզմանափոսերն են Mon, 02 Mar 2026 22:30:28 +0400 Իրանական…

22 րոպե ago

Վեհափառը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ

Վեհափառը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ Mon, 02 Mar 2026…

30 րոպե ago

Իջեւանցիները արտաշատցիներից վատ են ընդունել Փաշինյանին (տեսանյութ)

Իջեւանցիները արտաշատցիներից վատ են ընդունել Փաշինյանին (տեսանյութ) Mon, 02 Mar 2026 22:15:00 +0400 Իր հայրենի…

37 րոպե ago

Թոմ Հոլանդն ու Զենդայան գաղտնի ամուսնացել են

Թոմ Հոլանդն ու Զենդայան գաղտնի ամուսնացել են Mon, 02 Mar 2026 22:00:52 +0400 Համաշխարհային կինոարվեստի…

51 րոպե ago

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին Mon, 02 Mar 2026 21:45:00 +0400 ՀՀ քննչական…

1 ժամ ago

Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

1 ժամ ago