NASA-ի վետերանը պատմել է «այլմոլորակայինների» մասին
Mon, 02 Mar 2026 21:30:00 +0400

NASA-ի վետերան Ջենթրի Լին կարծում է, որ այսպես կոչված «այլմոլորակայիններ» գոյություն ունեն, սակայն նրանք երբեք չեն այցելել Երկիր մոլորակ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Գիտության զարգացման աջակցման ամերիկյան ընկերակցության (AAAS) կոնֆերանսի ժամանակ նա հայտարարել է, որ չկան ապացույցներ առ այն, որ այլմոլորակայինները այցելել են մեր մոլորակ։ «Եթե դուք հակառակին եք հավատում, ուրեմն ձեզ մոլորության մեջ են գցել»,- շեշտել է Լին։ Այս ամենով հանդերձ, նա վստահ է, որ ոչ երկրային կյանք գոյություն ունի։
Նա ասել է, որ աստղադիտակները բազմաթիվ մոլորակներ են հայտնաբերել տիեզերքում, որտեղ հնարավոր է, որ կյանքի առկայություն լինի։ Նա ընդգծել է, որ գիտնականները պետք է պատրաստ լինեն հանդիպելու ոչ երկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ, որոնք էականորեն տարբերվում են երկրային օրգանիզմներից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր