Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
26 անշարժ գույք.
7 տրանսպորտային միջոց.
5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
276 հազար դրամ (շտկված), որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը

ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը Thu, 26 Feb 2026 19:53:55 +0400 2016 թվականին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով