Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին

Mon, 02 Mar 2026 21:45:00 +0400


ՀՀ քննչական կոմիտեՆ հաղորդում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Խոսքը լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակցի կողմից քաղաքացու խոշտանգումը պատկերող տեսանյութի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի մասին է:

Սակայն ուշագրավ է, որ քրեական հետապնդում է հարուցվել ոչ միայն խոշտանգումն իրականացրած ոստիկանի, այլ այդ դեպքը տեսագրած ոստիկանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով, «քանի որ նկարահանելու փոխարեն պարտավոր էր կանխել և հանցանքի մասին հաղորդում ներկայացնել»։

Սրա իմաստը մեկն է` այնպես անել, որ այլեւս ոչ մեկը նման խոշտանգման փաստը չտեսանկարահանեն եւ տեղեկատվությունը դուրս չբերեն, որ Հ.Հ.-ի նմանները, որոնք ձեռք են բարձրացնում ոստիկանությունում հայտնված քաղաքացիների վրա, այսուհետ եւս անարգել ու անպատիժ շարունակեն խոշտանգել մարդկանց:

Եւ սա արվում է մի երկրում, որտեղ անանուն ազդարարողների ինստիտուտ են ներդրել, կոչ են անում մարդկանց անանուն տեղեկացնել կոռուպցիոն հանցագործությունների եւ անգամ երթեւեկության կանոնների խախտումների մասին` խոստանալով չհրապարակել հաղորդում տվողների տվյալները: Պարզվում է` մարդուն խոշտանգած ոստիկանը, որն ընդամենը տեսագրել է այդ հանցագործությունը եւ այդ տեսանյութն ինչ ինչ ճանապարհով հայտնվել է լրագրողի ձեռքում ու հրապարակվել, հիմա ավելի խստորեն է պատժվելու, քան խոշտանգումն իրականացրած հանցագործ ոստիկանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

16 րոպե ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

31 րոպե ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

32 րոպե ago

Զոհեր և տուժածներ կան․ հզոր երկրաշարժ է եղել

Զոհեր և տուժածներ կան․ հզոր երկրաշարժ է եղել Mon, 10 Aug 2026 23:00:28 +0400 Այսօր…

46 րոպե ago

Արամ Վարդևանյանը և Արգամ Աբրահամյանն օրվա գլխավոր հերոսներն են

Արամ Վարդևանյանը և Արգամ Աբրահամյանն օրվա գլխավոր հերոսներն են Mon, 10 Aug 2026 22:50:14 +0400…

56 րոպե ago

Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան Mon, 10 Aug 2026 22:45:38 +0400 Ադրբեջանագետ Տաթև…

1 ժամ ago