Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Իջեւանցիները արտաշատցիներից վատ են ընդունել Փաշինյանին (տեսանյութ)

Իջեւանցիները արտաշատցիներից վատ են ընդունել Փաշինյանին (տեսանյութ)

Mon, 02 Mar 2026 22:15:00 +0400


Իր հայրենի Իջեւան քաղաքում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել: Նա բարձրացել է ավտոբուս, փորձել է բոլորին ձեռքով բարեւել, սակայն կադրերից երեւում է, թե մարդիկ ինչ դժկամությամբ ու սառն են պատասխանում: Իսկ փողոցում էլ մի քաղաքացի բղավել է դավաճան, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Հա, հա ձեր ասածն ա»: Մարդն արդեն վատ չի զգում դավաճան պիտակից: Թեեւ դավաճան բղաված քաղաքացուն` ոստիկանները բերման են ենթարկել, ինչը եւս արձանագրված է: Եթե սրան գումարենք նաեւ Արտաշատում խանութից դուրս վռնդելը եւ տարեց կնոջ մեղադրական ելույթը, պարզ կդառնա, որ անգամ այս ահուսարսափի մթնոլորտում մարդիկ չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ՔՊ առաջնորդի նկատմամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով