Հազար տարվա հնության եզակի մեդալյոն է հայտնաբերվել
Mon, 02 Mar 2026 23:00:00 +0400

Անգլիական Նորֆոլկի կոմսությունում հայտնաբերվել է եզակի ոսկե մեդալյոն, որը փորձագետների կարծիքով թվագրվում է 9-րդ դարով, մասնավորապես՝ սկանդինավյան բանակների՝ Բրիտանիա 865 թվականին ներխուժման ժամանակներով։ Այն պատկանել է վիկինգ զինվորականի։ Մեդալյոնը հայտնաբերվել է մետաղորսիչի օգնությամբ՝ Էլսինգ գյուղի մոտակայքում։
Կուլոնը ներկայացնում է Կարլոս Մեծի որդու՝ Լյուդովիկոս Բարեպաշտ կայսեր ոսկյա սոլիդուսի կրկնօրինակը։ Սոլիդուսները պատրաստվել են որպես դրամական միավոր 816 թվականին եւ հանդիսանում են կարոլինգյան շրջանի դրամների գլուխգործոց։ Հայտնաբերվածը ոչ թե բնօրինակ սոլիդուս է, այլ ավելի ուշ շրջանում պատրաստված կրկնօրինակ։ Մեծ Բրիտանիայում նման 22 մեդալյոններ են հայտնաբերվել մինչեւ այժմ եւ դրանք բոլորն էլ կապված են վերոնշյալ ռազմարշավի հետ։ Նորֆոլկի կոմսությունում սա երկրորդ նման մեդալյոնն է, որը հայտնաբերվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր