Պարզ ճշմարտություն

Պարզ ճշմարտություն

Tue, 03 Mar 2026 09:00:00 +0400


Իհարկե, բացարձակ ճշմարտություններ բնության մեջ չկան, եւ ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում: Բայց կան տարրական սկզբունքներ ու արժեքներ, որոնք միշտ` բոլոր ժամանակներում եւ ցանկացած պարագայում, ճշմարիտ են: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին, փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանն է սկսել, ռուսական զորքն է ներխուժել ուկրաինական տարածք: Եվ, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին ու Իսրայելին, փաստ է, որ նրանք, իրավունք չունենալով, միջամտել են Վենեսուելայի եւ Իրանի ներքին կյանքին: Մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ, որ կարող են ոչնչացնել ու կալանավորել այդ ժողովուրդների ընտրած իշխանություններին: Պարզ է, որ այդ գործողությունները ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ բացատրում են: Մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալը, իրադարձությունները ցանկացած տեսանկյունից ներկայացնելը բարդ բան չեն: Եթե Նիկոլ Փաշինյանն է դա բաշարում, նման հզոր պետություններ կբաշարեն ու կբաշարեն: Առհասարակ, մարդկային խելքը ոչ այնքան բարի գործեր անելուն է ծառայում, որքան չար գործերն արդարացնելուն: Չէ՞ որ անգամ սերիական մարդասպաններն իրենց գործողություններն արդարացնելու միջոցներ գտնում են, այլ բան է, որ այդ արդարացումները ողջամիտ մարդկանց վրա ազդեցություն չեն գործում: Ասենք, ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը, եւ ի՞նչը կարող է արդարացնել 150-ի չափ երեխաների զոհվելը: Ինչպես ոչ մի արդարացում չունի ուկրաինական Բուչա քաղաքի զոհերի փաստը: Եվ այս ամենի դատապարտումը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական կողմնորոշման, քաղաքական համակրանքների հետ: Սա պարզ մարդկային կարեկցանքի եւ պատերազմը, որպես այդպիսին, մերժելու դիրքորոշում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ Thu, 01 Oct 2026 09:30:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները Thu, 01 Oct 2026…

21 րոպե ago

Մեծ հիասթափություն

Մեծ հիասթափություն Thu, 01 Oct 2026 09:00:34 +0400 Ինչքա՜ն բան է փոխվել 2018-ից ի վեր:…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում Thu, 01 Oct 2026 08:45:38 +0400 Հայաստանի Հանրապետության եւ…

51 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան

«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան Thu, 01 Oct 2026 08:30:19 +0400 Հոկտեմբերի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան Thu, 01 Oct 2026…

1 ժամ ago