Ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար

Ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար

Tue, 03 Mar 2026 09:30:29 +0400


Кавказское обозрение տելեգրամյան ալիքն անդրադարձել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանն ու հատկապես այն հարցին, թե Հայաստանի համար այդ հարձակումն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ։ Այսպես, ըստ հոդվածի.
• կարճաժամկետ հարձակումն Իրանի վրա, որը կարող է տեւել մի քանի շաբաթ, կարող է հարկադրել Իրանին՝ շարունակելու բանակցությունները կամ կապիտուլացվել։ Չի բացառվում նաեւ, որ տեղի ունենա վարչակարգի փոփոխություն, ըստ «հարավսլավական սցենարի»։
• Ավելի տեւական ռմբահարումները եւ էթնիկ ու քաղաքական հակամարտության հրահրումն Իրանի տարածքում, ըստ «լիբիական սցենարի», կարող է բերել Իրանում իրավիճակի ապակայունացման
• իսկ եթե հարվածներն ընթանան «սիրիական սցենարով», ապա դա կարող է հանգեցնել Իրանի փաստացի մասնատմանը։

Այս ամենը, ըստ հոդվածի, չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, քանի որ Իրանից դեպի Հայաստան կլինի փախստականների մեծ հոսք։ Իրանից Ադրբեջան փախստականների մեծ հոսք կլինի, որն առիթ կտա, որ Ալիեւը դարձյալ պահանջի, որ 300 հազար ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Հնարավոր է նաեւ, որ փախստականների հոսքի հետ ինքնաբուխ կամ կազմակերպված ձեւով ներթափանցում իրականացվի Հայաստանի Սյունիքի մարզ, որտեղ հաստատվի անվտանգության գոտի՝ թուրքական կամ ադրբեջանական ռազմական ուժի հսկողությամբ։ Տարբեր փորձագետներ այս ամենի մասին խոսել են տարիներ շարունակ։ Ու հիմա Իրանում պատերազմը կարծես թե կարող է նաեւ արձակել Ադրբեջանի ձեռքերը։ Թեեւ Հայաստանն ամեն կերպ ձգտում է պահպանել չեզոքություն, սակայն բացառված չէ, որ ինչ-որ փուլից ստիպված լինի ներքաշվել ռեգիոնալ այս նոր հակամարտության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում Sun, 01 Nov 2026 21:30:16 +0400 Ավանդական…

7 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Sun, 01 Nov 2026…

19 րոպե ago

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար Sun, 01 Nov 2026 21:00:17 +0400…

37 րոպե ago

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

52 րոպե ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

1 ժամ ago

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

1 ժամ ago