Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Tue, 03 Mar 2026 12:30:16 +0400


Հայաստանը ավելի քան 70 միլիոն եվրոյի վարկ կստանա Համաշխարհային բանկից՝ ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցները կուղղվեն ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների որակի բարձրացմանը։ Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետությունն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրել են համապատասխան վարկային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո՝ ծրագրի իրականացման համար։

Կառավարությունը պարտավորվել է համաֆինանսավորել ծրագրի շրջանակում առաջացող հարկերը, տուրքերը, գործառնական և այլ այնպիսի ծախսերը, որոնք չեն կարող ծածկվել վարկային միջոցներով։

Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանված է ստորագրումից հետո 180 օրվա ընթացքում, իսկ ծրագրի իրականացման տևողությունը կկազմի հինգ տարի՝ սկսած ուժի մեջ մտնելու պահից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի մարտի 31-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելը հարվածներ է հասցրել Մասուդ Փեզեշքիանի նստավայրին. Իսրայելի ՊԲ

Իսրայելը հարվածներ է հասցրել Մասուդ Փեզեշքիանի նստավայրին. Իսրայելի ՊԲ Tue, 03 Mar 2026 14:38:33 +0400…

7 րոպե ago

Левон Тер-Петросян взял на себя роль политического патриарха

Левон Тер-Петросян взял на себя роль политического патриарха Tue, 03 Mar 2026 14:37:05 +0400 Первый…

9 րոպե ago

Բոլորս տեսնում ենք, որ քարոզարշավը սկսված է. Իոաննիսյան, Սմբատյան

Բոլորս տեսնում ենք, որ քարոզարշավը սկսված է. Իոաննիսյան, Սմբատյան Tue, 03 Mar 2026 14:30:04 +0400…

16 րոպե ago

Վահագն Չախալյանի առողջական վիճակը վատացել է

Վահագն Չախալյանի առողջական վիճակը վատացել է Tue, 03 Mar 2026 14:28:25 +0400 Քիչ առաջ տեղեկացանք,…

17 րոպե ago

Կենսաթոշակների բարձրացում. Համապատասխան կարգավորումներ չկան իշխանություններին սա թույլ չտալու համար

Կենսաթոշակների բարձրացում. Համապատասխան կարգավորումներ չկան իշխանություններին սա թույլ չտալու համար Tue, 03 Mar 2026 14:22:47…

23 րոպե ago

100․000 հետևորդ․ «Ուժեղ Հայաստան»

100․000 հետևորդ․ «Ուժեղ Հայաստան» Tue, 03 Mar 2026 14:15:35 +0400 Latest news from Secure News…

30 րոպե ago