Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Tue, 03 Mar 2026 12:30:16 +0400


Հայաստանը ավելի քան 70 միլիոն եվրոյի վարկ կստանա Համաշխարհային բանկից՝ ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցները կուղղվեն ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների որակի բարձրացմանը։ Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետությունն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրել են համապատասխան վարկային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո՝ ծրագրի իրականացման համար։

Կառավարությունը պարտավորվել է համաֆինանսավորել ծրագրի շրջանակում առաջացող հարկերը, տուրքերը, գործառնական և այլ այնպիսի ծախսերը, որոնք չեն կարող ծածկվել վարկային միջոցներով։

Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանված է ստորագրումից հետո 180 օրվա ընթացքում, իսկ ծրագրի իրականացման տևողությունը կկազմի հինգ տարի՝ սկսած ուժի մեջ մտնելու պահից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի մարտի 31-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում Tue, 20 Oct …