Զոհերի թիվն աճում է․ ուսուցիչներ են սպանվել
Tue, 03 Mar 2026 13:30:13 +0400
Իրանի Մինաբ քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 տարրական դպրոցի ուսուցիչ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ դպրոցում աշխատել է մոտ 35 աշխատակից։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 165-ի՝ հիմնականում աշակերտներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Վիրավորվել է իննսունհինգ մարդ։