Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Tue, 03 Mar 2026 13:38:35 +0400


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես, քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող։

Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։ Ինչի մասին գրավոր հայտնել է նաև ներմուծում իրականացրած քաղաքացին։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որն էր հաջողության գաղտնիքը

Որն էր հաջողության գաղտնիքը Tue, 07 Jul 2026 17:15:27 +0400 Իսպանիայի ազգային հավաքականը երկար դադարից…

15 րոպե ago

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Tue, 07 Jul 2026 17:00:34 +0400 Կրեմլը «հետաքրքրությամբ»…

30 րոպե ago

Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան

Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Tue, 07 Jul 2026 16:54:32 +0400 Latest…

36 րոպե ago

Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ

Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ…

39 րոպե ago

Վարդևանյանը գազ տվեց, բայց այնտեղ «Զապոռոժեց» էր կանգնած, գազ չվերցրեց. Կարապետյան

Վարդևանյանը գազ տվեց, բայց այնտեղ «Զապոռոժեց» էր կանգնած, գազ չվերցրեց. Կարապետյան Tue, 07 Jul 2026…

52 րոպե ago

Սահմանին ռուս դիվերսանտների են բռնել․ աղբյուր

Սահմանին ռուս դիվերսանտների են բռնել․ աղբյուր Tue, 07 Jul 2026 16:30:34 +0400 Bild-ը հաղորդում է,…

60 րոպե ago