«Ինչու՝ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործ են քննում». ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

«Ինչու՝ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործ են քննում». ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

Tue, 03 Mar 2026 16:45:53 +0400


2021 թվականի օգոստոսի 19-ին Կոռնիձորի դիրքերում մահացած երեք զինծառայողների գործով դատական քննությունը դեռ չի ավարտվել, թեեւ դեպքից անցել է արդեն 5 տարի: Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս գործով վճիռ է կայացրել, ճանաչելով, որ խախտվել է ամբաստանյալ, նախկին զինծառայող Սամվել Գրիգորյանի անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը /Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ/:

Գրիգորյանին մեղադրում են սպանության դրդելու համար: Հիշեցնենք՝ սպանության գիշերը Գրիգորյանը զանգել էր հորը եւ ասել էր, որ թշնամու կողմից ներթափանցման փորձ է եղել: Սակայն քննչական մարմինը հրաժարվել է դիվերսիայի վարկածից: Թեման նուրբ էր, պատերազմի հիշողությունը դեռ թարմ: Գործը «կոտրեցին» երկու զինծառայողների վրա: Կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն քննիչները ծեծելով են ցուցմունքներ կորզել զինծառայողներից:

Այսօր Գորիսի մոտակայքում գտնվող Կոռնիձորի դիրքից մերոնք արդեն մի կես կիլոմետր հետ են նահանջել: Այնտեղ հիմա ադրբեջանակնա դիրք է: Բայց երեք զինծառայողների սպանությունը դեռ չի բացահայտվել: Դատաքննությունն այս գործով շարունակվում է, իսկ Սամվել Գրիգորյանը դեռ կալանքի տակ է:

Գրիգորյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը չի զարմանում: «Ինչո՞ւ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործեն քննում: Ապացույցներ համարյա չունեն, եղած ապացույցներն էլ դատարանում վերանում են: Կալանքը փետրվարի 26-ի այդ վճռով ճանաչվել է ոչ իրավաչափ, ՄԻԵԴ-ը գտել է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ շարունակական կալանքը ապօրինի է եղել», – ասում է փաստաբանը: Սա նրա՝ այս օրերի երրորդ հաղթանակն է ՄԻԵԴ-ում: Երեք գործերն էլ վերաբերում են անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքի խախտումներին, երեքով էլ ՄԻԵԴ -ը փոխհատուցումներ է սահմանել: «Մարդկանց ապօրինի մի կալանավորեք», – գրել է փաստաբանը իր ՖԲ էջում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

4 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

5 ժամ ago

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400…

5 ժամ ago

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը Sat, 12 Sep 2026…

5 ժամ ago

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400…

6 ժամ ago

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ Sat, 12 Sep 2026 22:30:11 +0400 UFC-ի…

6 ժամ ago