Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին

Tue, 03 Mar 2026 18:49:25 +0400


«Քանի որ վերջին օրերին շատ հարցեր են հնչում՝ ինչո՞ւ որոշեցինք համագործակցել Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ, նպատակահարմար եմ համարում հրապարակային անդրադառնալ այդ որոշման հիմքերին։

Վերջին ամիսների ընթացքում մենք հանդիպել և քննարկումներ ենք ունեցել գրեթե բոլոր քաղաքական դերակատարների հետ՝ բացառությամբ խորհրդարանական եռյակի։ Այդ հանդիպումներն ու բանակցությունները տևել են ամիսներ, երբեմն՝ օրեր, սակայն դրանց զգալի մասը կամ որևէ հեռանկար չէր բացում պետության կայուն և ինքնիշխան զարգացման համար, կամ ակնհայտորեն տանում էր ձայների փոշիացման։ Իհարկե այդ ճանապարհին եղել են մարդիկ, ում հետ մենք հասցրել ենք ընկերանալ կամ շատ հարգում ենք և ընդունում, սակայն այս պահին իրենց դիրքորոշումները միայնակ կամ կոնկրետ նեղ գծի շուրջ շարունակելու իրենց գործունեությունը ի զորու չէին հասնելու էական փոփոխությունների։

Արման Թաթոյանի գլխավորած թիմի պարագայում իրավիճակը հենց սկզբից հստակ էր․ սա նախկին–ներկա համակարգը կոտրելու ձգտող՝ նոր, երիտասարդ և պրոֆեսիոնալ կադրերով համալրված ուժ է, որը Հայաստանի ապագան չի պատկերացնում ոչ անցյալի արատավոր բարքերի վերադարձով, ոչ էլ ներկայի սխալների շարունակմամբ։

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին, այլ՝ սեփական ուժի և արժանապատվության վրա հիմնված խաղաղության։ Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով՝ որպես արդարության մարտիկներ, արդեն ապացուցել են, որ գործում են և շարունակելու են գործել ի շահ Հայաստանի։

Մոտ երկու ամիս տևած բանակցությունները, տարբեր գործընկերների դիտարկումները և ներքին քննարկումները մեր թիմին հստակ համոզմունք տվեցին, որ Արման Թաթոյանը իրապես Հայաստանի թեկնածուն է և առաջնորդվում է բացառապես Հայաստանի պետական և հանրային շահերով։

Այս փուլում Հայաստանի շահը առաջ տանող ամենաիրատեսական քաղաքական բևեռը հենց Միասնության թևեր նախաձեռնությունն է, և այս որոշումը պատահական չէր, այն արդյունք է երկար ճանապարհի, ծանր ընտրության և հստակ արժեքային դիրքավորման»,- «Առաջ» արժանապատվության շարժման համակարգող Լևոն Չուկակլյան։

Միասնության թևեր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են փոխարինելու ՖԻՖԱ-ի նախագահին

Ովքեր են փոխարինելու ՖԻՖԱ-ի նախագահին Thu, 06 Aug 2026 22:00:00 +0400 Ներկայացվել են հինգ ամենից…

14 րոպե ago

Փաշինյանը կարողացել է Պուտինին զանգել չորրորդ կամ հինգերորդ փորձից. Новое дело

Փաշինյանը կարողացել է Պուտինին զանգել չորրորդ կամ հինգերորդ փորձից. Новое дело Thu, 06 Aug 2026…

29 րոպե ago

Թագավորի զարմուհին երեխա է ունեցել

Թագավորի զարմուհին երեխա է ունեցել Thu, 06 Aug 2026 21:30:29 +0400 Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ…

44 րոպե ago

Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ

Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Thu, 06 Aug 2026 21:28:42 +0400 Միջազգային իրավապաշտպան, փաստաբան…

46 րոպե ago

Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում

Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում Thu, 06 Aug 2026 21:23:48 +0400 Երևանի քաղաքապետարանից հայտնում…

50 րոպե ago

Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում

Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում Thu, 06 Aug 2026 21:15:12 +0400…

59 րոպե ago