Ընդդիմությունը պետք է ձերբազատվի ամբիցիաներից ու համախմբվի մեկ անձի շուրջը

Ընդդիմությունը պետք է ձերբազատվի ամբիցիաներից ու համախմբվի մեկ անձի շուրջը

Tue, 03 Mar 2026 21:45:00 +0400


Ինչպես երևում է, ուկրաինական Բուչայի ներկայացման առումով ցավակցող եվրոպացիներն ու հայաստանյան եվրոպամետները թքած ունեն հարևան Իրանի 168 մանկահասակ դպրոցական աղջիկների մահվան կապակցությամբ: Դա վկայում է, որ Բուչայի բեմադրությամբ ախուվախ անողներին մեծ հաշվով հետաքրքրում է ոչ թե մարդկային կյանքը, այլ նման ողբերգությունից քաղաքական կապիտալ սարքելը: Դրանում իր բաժինն ունի նաև Հայաստանի գործող իշխանությունը: Երևի կհիշեք, որ վարչապետի պաշտոնից կառչած անձը քաղաքացիական կնոջն էր գործուղում Բուչայի տարելիցի միջոցառմանը: Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն էլ մայրաքաղաքն էր ներկայացնում այդ «դիմակահանդեսին»:

Ճիշտ է, Հակոբյան Աննան այլևս վարչապետի հետ չունի որևէ առնչություն՝ իր ասելով, որպեսզի մյուս տարի այցելեր Իրանի Մինաբ քաղաքը՝ ծաղիկներ դնելու կյանքից զրկված երեխաների հուշարձանին: Կարծում եմ, որ անպայման որևէ հուշարձան կտեղադրվի գերեզմանների մոտ: Քաղաքապետն էլ դժվար թե ֆայմեր, որպեսզի ինքն էլ իր կողմից ինչ-որ քայլ ձեռնարկեր այդ ուղղությամբ: Բայց հույս ունեմ, որ դա նրանց այլևս չպետք է հետաքրքրի հաջորդ տարի: Որովհետև վարչապետն այլևս չի լինելու Փաշինյանը, Ավինյանն էլ դժվար թե լինի Երևանի քաղաքապետը:

Ի դեպ, ԱՄՆ-ում հայտարարվեց, որ տարրական դպրոցի վրա հարձակումը չի կազմակերպվել իրենց կողմից: Շատ կցանկանայի դրան հավատալ՝ հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ամերիկյան ջանքերում անընդհատ շեշտվում է կորսված կյանքերի պահը: Մնում է Իսրայելը, այն երկիրը, որի վարչապետն, ըստ իր հայտարարության, ցանկանում է իրանցիների բարին՝ հրթիռակոծելով երկրի տարածքը: Դա արվում է, իր ասելով, որպեսզի իրանցի տարբեր ժողովուրդները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և այլն, ազատվեն կրոնավորների իշխանությունից: Ու այդ պատճառով էլ թե՛ նախորդ տարվա ամռանը և թե՛ այս օրերին փորձում են գլխատել իրանական իշխանությունը: Բայց, ինչպես ասում են փորձագետները, նրանք ստացան իրենց ցանկացածի հակառակը: Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ բանակցելուն կողմ ղեկավարությանը վերացնելով՝ նրանք տեղ բացեցին ավելի արմատական անձանց համար:

Ենթադրում եմ, որ հանուն իշխանության հանգուցյալ այաթոլլա Խամենեիի կողմնակիցների և կոշտ գծի կողմնակիցների պայքարը պետք է որ ավարտվի երկրորդների հաղթանակով: Զուտ այն պատճառով, որ բանակցելով՝ գերագույն առաջնորդի կողմնակիցները չհասան արդյունքի: Դա իրենց ու մի քանի հարյուր այլ իրանցիներին կյանք արժեցավ ու կրկին ավերածություններ երկրին: Իհարկե, չէր լինի ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ պատերազմը, եթե Իրանը ղեկավարվեր նիկոլանման որևէ անձով: Բայց քանի որ դժվար է պատկերացնել, որ իրանցիները կարող էին նման անձին իշխանության բերել, ապա պատերազմն էլ այլընտրանք չուներ: Չեմ կարող պատկերացնել, որ այդ երկրի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել նիկոլանման մեկը: Ով, նախ, խաղաղության գրավականը կհամարի ոչ թե հզոր բանակը, այլ թշնամու հետ իմիտացիոն խաղաղության վերաբերյալ թղթի կտոր ստորագրելը: Ու դրան ապավինելը: Կամ էլ առևտրային պայմանագրեր կնքելով՝ անվտանգային սպռանալիքներ չեզոքացնելը:

Կարծում եմ, որ եթե հունիսի 8-ին արթնանանք ու երկրում իշխանափոխություն եղած չլինի, ապա Բաքվից Հայաստանին կսպառնան գցել Իրանից շատ ավելի վատ վիճակի մեջ: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ կպահանջեն կատարել իրենց բոլոր պահանջները: Կրկնեմ, բոլոր պահանջները, որ բարձաձայնվել են մինչև հիմա: Որ կշարունակեն բարձրաձայնվել նաև եղած պահանջների կատարումից հետո: Ինչ մնում է ԹՐԻՓՓ-ի վրա հույս դնելուն, ապա ԱՄՆ նախագահը ցույց տվեց, որ ինքը հարգում է ուժեղներին ու բռնում է նրանց կողմը: Լավագույնը, որ կարող է արվել հայ ժողովրդի համար, դա 10 (±) հազար քառ/կմ տարածքով՝ առանց Սյունիքի ու Սևանա լճի, պետական կազմավորում թույլատրելն է Թուրքիայի գերիշխանության ներքո: Որպեսզի տեղի չունենա վերը նկարագրվածը՝ հայաստանյան իրական ընդդիմությունը պետք է ձերբազատվի ամբիցիաներից ու համախմբվի մեկ ուժի (տվյալ դեպքում՝ կամ անձի) շուրջը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այգեգործությունն ինչպես կզարգանա, եթե հանրապետությունով մեկ գյուղատնտեսներ չկան

Այգեգործությունն ինչպես կզարգանա, եթե հանրապետությունով մեկ գյուղատնտեսներ չկան Fri, 19 Jun 2026 22:15:33 +0400 Գյուղատնտեսական…

9 րոպե ago

Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Fri, 19 Jun 2026…

24 րոպե ago

Դատարանը որոշել է

Դատարանը որոշել է Fri, 19 Jun 2026 21:51:51 +0400 Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը…

33 րոպե ago

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից Fri, 19 Jun 2026 21:45:57 +0400 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի…

39 րոպե ago

Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան

Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Fri, 19 Jun 2026 21:30:49 +0400…

54 րոպե ago

Դիտարկումներ ՀՀ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ

Դիտարկումներ ՀՀ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ Fri, 19 Jun 2026 21:15:33 +0400 Սկիզբը՝ նախորդ համարում…

1 ժամ ago