Ֆեյսբուքն է կառավարում

Ֆեյսբուքն է կառավարում

Wed, 04 Mar 2026 09:00:00 +0400


Մեր երկիրը ոչ թե օրենքներն ու ավանդույթներն են կառավարում, ոչ թե պետական այրերն են որոշումներ կայացնում, հանրային շահն է իշխանությունների վարքը թելադրում, այլ՝ Ֆեյսբուքը: Այն, որ այս իշխանության ներկայացուցիչներն իրենց նշանակման օրվանից դեռ շատ ավելի վաղ ֆեյսբուքյան իրականության մեջ էին ապրում եւ Ֆեյսբուքով ամեն ինչ կառավարում, դա վաղուց է հայտնի: Այն, որ պետական գերատեսչությունները եւ դրանց ղեկավարները հանրությանն ուղղված տեղեկատվությունը ոչ թե պաշտոնական էջերով եւ լրատվամիջոցներով են հայտնում, դա էլ է հայտնի: Բայց արդեն կարեւոր որոշումներն էլ են սկսել ֆեյսբուքյան հանրության կողմից կայացվել, եւ մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում, իշխանության ղեկին գտնվողները ոչինչ չեն անում: Անգամ պարզունակ հարցերում Ֆեյսբուքն է սկսել որոշել իշխանության վարքը: Ֆեյսբուքն աղմկեց Մաշտոցի նկարն Այբբենարանից հանելու կապակցությամբ, Մաշտոցին վերադարձրին դասագիրք: Ֆեյսբուքն ամոթանք տվեց միլիարդների հասնող պարգեւավճարների ու թոշակների 10 հազարի մասին ասված անհեթեթության մասին, նոր հասկացան, որ անհարմար է նախարարին 7 միլիոն դրամ տալն ու թոշակները գոնե մի չնչին չափով չբարձրացնելը: Մեր հարեւանությամբ պատերազմ է սկսվել, իսկ իրենք, «ուրախ ավտոբուսը» նստած, զվարճանալով, սրտիկներ ցույց տալով, ջրիկանալով, ճանապարհ են գնում` մարզերում քարոզչություն անելու: Մինչեւ Ֆեյսբուքն աղմուկ չբարձրացրեց, թուքումուր չտվեց, ո՛չ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցին, ո՛չ էլ Իրանի հոգեւոր առաջնորդի մահվան առիթով ցավակցություն տարածեցին: Անմեղսունակների այս կառավարությանը որոշումներ պարտադրելու ձեւը հանրությունը գտել է, բայց ստացվում է՝ հանրությունն է երկիրը կառավարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել Sun, 08 Nov 2026 15:00:26 +0400 Իրանում մահապատժի են…

14 րոպե ago

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է Sun,…

33 րոպե ago

Բոլորս այս պահին մետրոպոլիտենում ենք․ ովքեր են Նարեկ Կարապետյանի հետ մասնակցում ակցիային

Բոլորս այս պահին մետրոպոլիտենում ենք․ ովքեր են Նարեկ Կարապետյանի հետ մասնակցում ակցիային Sun, 08 Nov…

43 րոպե ago

Դարձել է «ՄԼՍ» լավագույն ռմբարկուն

Դարձել է «ՄԼՍ» լավագույն ռմբարկուն Sun, 08 Nov 2026 14:30:21 +0400 Ամերիկյան «Ինտեր Մայամիում» հանդես…

44 րոպե ago

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը Sun, 08 Nov 2026 14:15:46…

59 րոպե ago

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Sun, 08 Nov…

1 ժամ ago