Երբ են սպասվում տեղումներ
Sun, 29 Nov 2026 09:15:59 +0400
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 7-10 աստիճանով:
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.8°C (1977թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.9°C