«Հրապարակ»․ Գյումրին մերժում է ՔՊ-ին եւ պատրաստվում ընտրություններին

«Հրապարակ»․ Գյումրին մերժում է ՔՊ-ին եւ պատրաստվում ընտրություններին

Wed, 04 Mar 2026 10:15:53 +0400


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն։ Թեեւ առերեւույթ դեռ ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերն արդեն մտել են վերադասավորումների եւ քարոզարշավի փուլ։ Անսպասելիորեն որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին ընտրություններին չմասնակցելու մասին, մի քանիսն էլ բավական անհավանական կոալիցիաներ կազմեցին: Մի մասը շարունակում է լռություն պահպանել՝ հաշվարկելով հնարավոր քաղաքական զարգացումները եւ հապաղելով։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն օրերս հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին՝ պատճառաբանելով, թե չեն ցանկանում իրենց մասնակցությամբ փոշիացնել ընդդիմության ձայները։ Նա նաեւ ընտրողներին առաջարկեց ակտիվ լինել եւ իրենց ձայնը տալ նախընտրած քաղաքական ուժին։
Մեր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանի թիմակից` «Պատիվ ունեմ» դաշինքով Շիրակի մարզից պատգամավոր ընտրված, ապա ավագանու ընտրություններում հաղթանակ տարած Մարտուն Գրիգորյանն ընտրություններին պատրաստվում է մասնակցել` համագործակցելով Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի դեպ, այդ զարգացումը կարող է անակնկալի բերել ոչ միայն Գյումրու բնակիչներին, այլեւ ընդդիմադիր քաղաքական դաշտին։ Մարտուն Գրիգորյանը քաղաքում ունի զգալի ընտրազանգված եւ հեղինակություն։ Ի դեպ, նա ԱԺ պատգամավոր է եղել 2007-ի ընտրությունների արդյունքում, իսկ 2009-ին դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Նա մինչեւ 2015 թվականը եղել է ԲՀԿ անդամ եւ ղեկավարել է կուսակցության Շիրակի մարզային խորհուրդը։ Կուսակցությունից դուրս գալու պահին էլ հայտարարել է. «Ես դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական գործընկերներիս հետ»։ Իսկ 2021-ին մտել է Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակ:

Միաժամանակ նշենք, որ Ծառուկյանի թիմակիցներն ու նրան հարող որոշ շրջանակներ քաղաքում արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացնում։ Ըստ տեղեկությունների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որով այժմ հանդես է գալիս Ծառուկյանը, Գյումրիում նոր դաշնակիցներ եւ թեկնածուներ ներգրավելու ծրագրեր ունի:

Այս պարագայում ուշագրավ է նաեւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցների դիրքորոշումը։ Թեեւ Ղուկասյանը կալանավորված է, եւ նրա մերձավորները, թիմակիցները դեռեւս չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, սակայն հայտնի է, որ նրան հաճախ դիտարկում են որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին հարող ուժ, եւ հնարավոր է քոչարյանական ուժի հետ համագործակցությունը նաեւ հունիսի 7-ի ընտրություններում։ Չի բացառվում, որ Ղուկասյանի թիմի որոշ ներկայացուցիչներ միանան այդ քաղաքական ձեւաչափին, անգամ եթե նա շարունակի մնալ բանտում։

Իսկ ահա նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցները թեեւ ընդհատակում են եւ քաղաքական դաշտում բավական պասիվ, այնուամենայնիվ, տեղեկություններ կան, որ նրանցից մի քանիսն այս օրերին փորձել է բանակցություններ վարել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նկատենք, որ, ընդհանուր առմամբ, Գյումրու քաղաքական դաշտում եւս վերադասավորումներ են ընթանում, եւ տարբեր անձինք ու ուժեր փորձում են դիրքավորվել առաջիկա ընտրական գործընթացին ընդառաջ։

Այն, որ այս ընտրությունները լինելու են առանձնահատուկ, միանշանակ է։ Քաղաքական գնահատականների համաձայն՝ Գյումրիում ներկայում քննարկվող թեկնածուները հիմնականում նախկին քաղաքական կառույցների հետ կապ ունեցող եւ որոշակի ռեսուրսներ տնօրինող անձինք են, եւ ընդդիմադիր դաշտի համախմբման դեպքում իշխանության հաղթելու հնարավորությունները նվազ են լինելու։ Մանավանդ գյումրեցիների, Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ ՔՊ-ի եւ ուժայինների կիրառած տեռորի արդյունքում մարդիկ հակված են աջակցել ընդդիմությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

4 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

5 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

5 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

5 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

5 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

5 ժամ ago