Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը

Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը

Wed, 04 Mar 2026 10:26:10 +0400


Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։

Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ էին այդ բանաձևը կրկնում իշխանության խոսնակները, այնքան այն արագ էր տարածվում հասարակության մեջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։

Սա իշխանությունները ֆիքսեցին, և երեկվա ասելիքի շեշտադրումները հուշում են մարտավարության կտրուկ փոփոխության մասին։ «Գյումրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանությունն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հավաքում են նվազագույնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնություն են։ Իսկ նոր sms-ի բովանդակությունը լրիվ հակառակն է, իբր «ընդդիմության պայքարն ընդամենը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանությունը վերարտադրվում է 50 և շատ ավելի տոկոսով։
Վստահաբար, առաջիկայում հենց այս մարտավարությունն են առաջ տանելու, իբր «մենք հաղթած ենք, մեր դեմ խաղ չկա»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշավներ։

Բայց վստահաբար նաև ա´յս մարտավարությունն է կարճ ժամանակ անց փոխվելու. այն հնացած է և տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրությունների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկվում է։

Երեկ հանրայնացված մարտավարության մյուս, ածանցյալ նպատակը ներընդդիմադիր լարվածություն և հակասություններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաև ստվերային ազդեցության մեթոդներով։ Սա, այնուամենայնիվ, վատ հաշվարկված մոտեցում է, որովհետև ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ այս պրիմիտիվ հնարքն աշխատի։

Կա նաև օբյեկտիվ կարևոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չեն փախցնում։ Ստացվել է մի ընթացք, երբ նրանք հավաքում են, կոնսոլիդացնում են իրենցը և չեն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։
Եվ վերջապես, այս մարտավարության մյուս ածանցյալ գիծը լկտի հարձակումներն են ընդդիմադիր համակարգերի և գործիչների հանդեպ։

Հետագա ընթացքը

Անկախ իր տոնայնությունից, փոփոխվող մարտավարություններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանությունը շատ լավ տիրապետում է օբյեկտիվ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարավորություններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում ի՞նչ սպասել իշխանությունից.
1. Իշխանությունը ձևավորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրավապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանության հետ)
2. Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դեմ
3. Առանձնապես չի փորձելու պայմանավորվել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառույցին գրված պայմանավորվածություններ են և չեն պահվելու։
4. Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դեմ արշավը և այլն)
5. Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական դիվիդենտ դրանք չենք բերում (Առողջության ապահովագրում, թոշակների բարձրացում և այլն)
6. Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժվար է հաշվարկել, թե ինչ հանրային-փողոցային լարման կբերի, և երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել մյուս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թե համարժեք, այլ՝ շոկային մեծացմանը։
7. Այլ տարբերակներ..

Ինչ պետք է անի ընդդիմությունը

Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինեն իրավիճակի էական փոփոխություններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջո, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկսել են արտադրել իրենց «Կալաշնիկով» ինքնաձիգները

Սկսել են արտադրել իրենց «Կալաշնիկով» ինքնաձիգները Mon, 24 Aug 2026 21:00:38 +0400 Ռուս-Հնդկական Indo-Russian Rifles…

3 րոպե ago

Արա Աբրահամյանը ցավակցեական ուղերձ է հղել Արտակ Թովմասյանի մոր մահվան կապակցությամբ

Արա Աբրահամյանը ցավակցեական ուղերձ է հղել Արտակ Թովմասյանի մոր մահվան կապակցությամբ Mon, 24 Aug 2026…

7 րոպե ago

Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում

Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում Mon, 24 Aug 2026 20:45:05 +0400 Նիկոլ…

19 րոպե ago

Ո՞ւմ մեղադրենք՝ արեգակի խավարմա՞նը, բասկետբոլի ֆեդերացիայի՞ն

Ո՞ւմ մեղադրենք՝ արեգակի խավարմա՞նը, բասկետբոլի ֆեդերացիայի՞ն Mon, 24 Aug 2026 20:43:31 +0400 Նիկոլ Փաշինյանի հետ…

20 րոպե ago

ChatGPT-ն նոր հնարավորություն ունի

ChatGPT-ն նոր հնարավորություն ունի Mon, 24 Aug 2026 20:30:43 +0400 OpenAI ընկերությունը թարմացրել է ChatGPT…

33 րոպե ago

Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները

Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները Mon, 24 Aug 2026 20:15:30 +0400…

48 րոպե ago