Անելանելի վիճակ

Անելանելի վիճակ

Sat, 21 Nov 2026 09:00:19 +0400


Փակուղին, որում իր գործողությունների ու վարած քաղաքականության հետեւանքով հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, չափազանց ակնհայտ է` այն չտեսնելու համար: Նա ինքն իրեն ուղղակի մանեւրելու տեղ չի թողել: Այդ շինծու ծիծաղն ու զայրույթը, ինքնավստահ երեւալու փորձերը, հոխորտալն ու սպառնալը հենց փակուղու գիտակցությամբ են պայմանավորված: Ընդ որում, փակուղի է ոչ միայն ԵՄ-ԵԱՏՄ այլընտրանքի լուծման խնդիրը, ոչ միայն Ալիեւի եւ մյուս «պահանջատերերի» իրարամերժ ցանկությունները համադրելու հարցը, այլ նաեւ սեփական հանրության հետ լեզու գտնելու, իր գործողությունները մարդկանց բացատրելու, նրանց վստահությունը պահպանելու հրամայականը:

Բայց ամենամեծ փակուղին սահմանադրության հետ կապված թնջուկն է, որն ուղղակի անկյուն է մտցրել երկրի ղեկավարին: Պարզ է, որ ընդդիմությունը չի «ուտելու» այդ «կտերը» եւ պակասող 7 ձայնը չի տալու Փաշինյանին, որ Ալիեւի թելադրած, միանգամայն անիմաստ, բացառապես հայ ազգի ստորացման համար պարտադրվող սահմանադրությունը հանրաքվեի դրվի: Պարզ է, որ քիչ թե շատ հնարավոր ուղին արտահերթ ընտրությունն է: Բայց խորհրդարանական ընտրություններից կես տարի անց նոր ընտրություններ կազմակերպելն էլ խայտառակություն է: Դա ոչ միայն ծանր ֆինանսական բեռ է առանց այն էլ պարտքերի տակ կքած ու դեֆիցիտ ունեցող մեր բյուջեի համար, այլեւ իշխանությունների լեգիտիմությանը, վարկանիշին հասցված լուրջ հարված է: Այդքան թմբկահարված հաղթանակն անգամ մեկ տարվա լեգիտիմություն չապահովեց այս քաղաքական ուժի համար: Բայց նոր ընտրությունն ուրիշ խութեր էլ է պարունակում` շատ մեծ հարցականի տակ է, որ ՔՊ-ն նույնքան ձայն կստանա, ինչքան հունիսի 7-ին ստացավ: Կկեղծի՞. դրանով կխարխլի իր իսկ հիմքերը եւ լեգիտիմության ավելի մեծ դեֆիցիտ կառաջացնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել Sat,…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Sat, 21 Nov 2026 08:20:42 +0400 Երեկ տեղեկացանք, որ,…

44 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

«Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Sat, 21 Nov 2026 08:15:10 +0400 ՔՊ-ականները…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

«Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Sat, 21 Nov 2026 08:10:24 +0400 Նիկոլ Փաշինյանին…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ. քաղաքացիները խուճապի են մատնվել

«Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ. քաղաքացիները խուճապի են մատնվել Sat, 21 Nov 2026 08:05:07 +0400 Դեկտեմբերի 31-ը…

59 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

«Հրապարակ»․ ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Sat, 21 Nov 2026 08:00:57 +0400…

1 ժամ ago