Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները համահու՞նչ են իրադրությանը

Անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները համահու՞նչ են իրադրությանը

Wed, 04 Mar 2026 11:02:22 +0400


«Տարածաշրջանային նոր պայթյունը, որն ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ, սպառնալիքների, ռիսկերի, անորոշությունների համախմբում է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն ուզում եմ ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ հարցի վրա:ՌԴ-Ուկրաինա պատերազմ, նախորդ և այս տարի Իրանի դեմ պատերազմական գործողություններ. ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում: Ճիշտ է` մասշտաբների խնդիր կա, սակայն պատերազմի վարման նոր մոտեցումները և մարտավարությունը, կիրառվող զորատեսակները համեմատելիության որոշակի հնարավորություն ստեղծում են նաև Հայաստանի համար` գնահատելու մեր շուրջ առկա սպառնալիքները` հասկանալու, թե ինչպիսի սպառնալիքներ ու ռիսկեր կարող են լինել և ինչպես պետք է դրանք նվազագույն կորուստներով հաղթահարել: Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն:
Կա որոշակի ծախսվող գումար, սակայն դրա արդյունավետությունն ու իրադրությանը համահունչ լինելը, մեղմ ասած, խիստ կասկածելի է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ Fri, 27 Feb 2026 10:30:21 +0400 Մոսկվայի քաղաքապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով