ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար․ ԶԼՄ

ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար․ ԶԼՄ

Wed, 04 Mar 2026 11:30:18 +0400


Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատում է քրդական կազմավորումներին զենք մատակարարելու ուղղությամբ՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«ԿՀՎ-ն աշխատում է քրդական կազմավորումներին զինելու ուղղությամբ՝ Իրանում ժողովրդական ապստամբություն բորբոքելու նպատակով»,-հայտնում է հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մարտի 3-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուսթաֆա Հիջրիի հետ։

Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների մեկնարկի հաջորդ օրը զրուցել է նաև Իրաքի երկու առանցքային քրդական քաղաքական ուժերի առաջնորդների՝ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։
Իրանցի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերը կարող են միանալ Իրանի արևմուտքում իրականացվող ցամաքային գործողությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը

Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը Tue, 24 Mar 2026 21:15:27 +0400 Քաղաքագետ Սուրեն…

15 րոպե ago

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ

Մերձավոր Արեւելքի 9 երկրում վնասված է 40 էներգետիկ օբյեկտ Tue, 24 Mar 2026 21:00:48 +0400…

30 րոպե ago

ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար կստանան

ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար կստանան Tue, 24 Mar 2026 20:47:15 +0400 Ալեն Սիմոնյանը կարգադրություն է…

44 րոպե ago

Հայազգի կին սամբիստը դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն

Հայազգի կին սամբիստը դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն Tue, 24 Mar 2026 20:45:32 +0400 Սերպուխովում անցկացված…

45 րոպե ago

Իրանի ապագա ղեկավարի իրենց թեկնածուն ունեն

Իրանի ապագա ղեկավարի իրենց թեկնածուն ունեն Tue, 24 Mar 2026 20:30:14 +0400 Միացյալ Նահանգները դիտարկում…

1 ժամ ago

Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր

Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր Tue, 24 Mar 2026 20:15:19 +0400 Այսoր դեպրեսիայի…

1 ժամ ago