Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Ովքեր կարող են ազատվել ծառայությունից

Ովքեր կարող են ազատվել ծառայությունից

Wed, 04 Mar 2026 11:40:05 +0400


ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծը ստացել է 68 կողմ ձայն, դեմ քվեարկող չի եղել, իսկ 17 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Նոր կարգավորումներով սահմանվում է, որ Շանհայի վարկանիշային աղյուսակի առաջին հիսնյակում ընդգրկված բուհերում ուսման նպատակով տարկետում ստացած ուսանողները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք ուսումն ավարտելուց հետո վերադառնան Հայաստան և առնվազն երեք տարի աշխատեն կառավարության կողմից սահմանված առաջնահերթ ոլորտներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմությունը պետք է ձերբազատվի ամբիցիաներից ու համախմբվի մեկ անձի շուրջը

Ընդդիմությունը պետք է ձերբազատվի ամբիցիաներից ու համախմբվի մեկ անձի շուրջը Tue, 03 Mar 2026 21:45:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով