Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել

Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել

Wed, 04 Mar 2026 12:30:20 +0400


ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը X սոցիալական ցանցում՝ հստակեցնելով, որ գործողությանը մասնակցում են նաև Էկվադորի ուժային կառույցները։

Պենտագոնում հայտարարել են, որ գործողություններն ուղղված են թմրաահաբեկչության դեմ պայքարին։
«Այս գործողությունները ցույց են տալիս Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի գործընկերների նվիրվածությունը նարկոահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ամերիկացի և էկվադորցի զինվորականները «վճռական քայլեր են ձեռնարկում այն կառույցներին դիմակայելու համար, որոնք երկար ժամանակ նպաստում են տարածաշրջանում բռնության, ահաբեկչության և կոռուպցիայի տարածմանը»։
ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Էկվադորի զինված ուժերի գործողությունները։

«Երախտագիտություն ենք հայտնում Էկվադորի զինված ուժերի տղամարդկանց և կանանց՝ այս պայքարին նրանց անփոփոխ հավատարմության, ինչպես նաև այն արիության ու վճռականության համար, որը նրանք դրսևորում են՝ շարունակելով գործողություններն իրենց երկրի նարկոահաբեկիչների դեմ»,-ասել է Դոնովանը։

2025 թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:

Էկվադորի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր թմրակարտելների դեմ գործողության նոր փուլի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ. Վարդան Ղուկասյանի գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ. Վարդան Ղուկասյանի գործով նիստն է. ինչ է սպասվում Wed, 04 Mar 2026 13:46:22 +0400…

21 րոպե ago

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը Wed, 04 Mar 2026 13:45:45 +0400 Ամերիկա-իսրայելա-իրանական ռազմական նոր…

21 րոպե ago

Այսօրվանից վերջին հրաժեշտը կտան Խամենեիին

Այսօրվանից վերջին հրաժեշտը կտան Խամենեիին Wed, 04 Mar 2026 13:30:36 +0400 Այսօր Իրանում տեղական ժամանակով…

36 րոպե ago

Վանիկ Օհանյանն ընտրվեց

Վանիկ Օհանյանն ընտրվեց Wed, 04 Mar 2026 13:30:18 +0400 Ինչպես ավելի վաղ գրել ենք, խորհրդարանում…

37 րոպե ago

Հայաստանի ամեն շրջանի համար պետք է պլանավորենք տնտեսական զարգացման մոդել

Հայաստանի ամեն շրջանի համար պետք է պլանավորենք տնտեսական զարգացման մոդել Wed, 04 Mar 2026 13:25:36…

41 րոպե ago

Միջադեպից ի՞նչ կա

Միջադեպից ի՞նչ կա Wed, 04 Mar 2026 13:14:47 +0400 Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմեց…

52 րոպե ago