Ինչի վրա են շեշտը դնելու ընտրարշավին

Ինչի վրա են շեշտը դնելու ընտրարշավին

Wed, 04 Mar 2026 13:12:01 +0400


«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց առաջիկա ընտրությունների և իրական ընդդիմության դերի մասին։ Նա շեշտեց, որ ընդդիմության հիմնական նպատակն այն է, որ գործող իշխանությունը չկարողանա կառավարել 2026 թվականից հետո։

Թաթոյանը նշեց, որ այս համատեքստում կարևոր է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել որպես սեփական հաղթաթուղթ։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը հաջողեց մարդկանց մի մասին բերել իր կողմը՝ ընդգծելով նախկին և ներկա իշխանությունների տարբերությունը, և շատ ընտրողներ կողմ քվեարկեցին հենց նախկին իշխանություններին ընդդիմանալու համար։

Նա նաև կանխատեսեց, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ներկայիս իշխանությունները հնարավոր է ընտրարշավը ներկայացնեն որպես «օտար ազդեցություններից և, մասնավորապես, Ռուսաստանի գործակալներից Հայաստանի պաշտպանություն», որպեսզի այդ կերպ ներկայանան որպես երկրի փրկիչ։

Թաթոյանի խոսքով՝ սա նրանց համար հստակ հնարավորություն է՝ շեշտը դնել «փրկիչ» կերպարի վրա և շահարկել քաղաքական համատեքստը սեփական օգուտի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում

Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում Wed, 04 Mar 2026 18:45:26…

12 րոպե ago

За «пять минут» до выборов Серж Саргсян реанимирует тему импичмента

За «пять минут» до выборов Серж Саргсян реанимирует тему импичмента Wed, 04 Mar 2026 18:45:01…

12 րոպե ago

Երկաթուղային կայարան են հանել վաճառքի

Երկաթուղային կայարան են հանել վաճառքի Wed, 04 Mar 2026 18:30:22 +0400 Ռուսաստանում պաշտոնապես վաճառքի է…

27 րոպե ago

Երեխուս գլուխը կերան բերեցին տվեցին, սրանց շատ պետքն է զոհվածի հարազատը․ Սամվել Կարապետյանի կողքին եմ լինելու

Երեխուս գլուխը կերան բերեցին տվեցին, սրանց շատ պետքն է զոհվածի հարազատը․ Սամվել Կարապետյանի կողքին եմ…

35 րոպե ago

Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան

Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան Wed, 04 Mar 2026 18:15:53 +0400 Մարտի 3-ին հայտնի…

41 րոպե ago

Թուրք լրագրողներ են ձերբակալվել

Թուրք լրագրողներ են ձերբակալվել Wed, 04 Mar 2026 18:00:54 +0400 Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ձերբակալվել է…

56 րոպե ago