Ֆրանսիան իրանական դրոններ է խոցել
Wed, 04 Mar 2026 16:30:02 +0400

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BFMTV-ի եթերում հայտարարել է, որ ֆրանսիական կործանիչները ԱՄԷ-ում իրանական դրոններ են խոցել։
Նա ասել է, որ Ֆրանսիան Rafale կործանիչներ է ուղարկել ԱՄԷ օդային տարածք՝ իր ռազմական բազաները պաշտպանելու համար։
«Նրանք ապահովում էին մեր բազաների օդային տարածքի անվտանգությունը», – ասել է Բարոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր