«Հույսը վառ պահել»

«Հույսը վառ պահել»

Wed, 04 Mar 2026 19:15:11 +0400


Սա Ջեսի Ջեքսոնի՝ հայտնի քաղաքացիական իրավունքների պաշտպան եւ ԱՄՆ նախկին ստվերային սենատոր, ԼԳԲՏ+ իրավունքների ակտիվիստ, քաղաքական գործչի «մանտրան» է, որը մահացավ անցյալ շաբաթ։ Նա շատ արդյունավետ օգտագործեց այդ «մանտրան»՝ սեւամորթ ամերիկացիներին իրենց ընտրական իրավունքների համար պայքարում էներգիա հաղորդելու համար։ Ջեսի Ջեքսոնը Մարտին Լյութեր Քինգի սանն էր։ 40 տարի շարունակ նա եղել է խտրականության, սեգրեգացիայի եւ Ջիմ Քրոուի դաժան քաղաքականության դեմ պայքարի առաջնագծում։
Նա նախագահի թեկնածու առաջադրվել է 1984-ին եւ պարտվել, սակայն զարմացրել է բոլորին՝ հավաքելով 7 միլիոնից ավելի ձայն։ Այդ ռիսկային եւ համարձակ քայլը տարիներ անց հարթեց Բարաք Օբամայի համար հաջողության ճանապարհը։ Հիշում եմ, երբ 1984-ին նա առաջադրվում էր նախագահի պաշտոնում, ես՝ որպես Կանանց ընտրողների լիգայի (League of Women Voters) անդամ, հանդիպեցի նրան։ Լիգան նրա համար լավ քարոզարշավ իրականացրեց։ Նա շատ խոնարհ, ընկերասեր մարդ էր, որ հանդես եկավ մի քանի հիանալի ոգեշնչող ելույթներով, որոնք հեշտությամբ կարող էին կիրառվել այսօր ԱՄՆ-ի առջեւ ծառացած իրավիճակում։

Նրա ուղերձն էր՝ «Երբեք չհանձ­նվել, երբեք տեղի չտալ կամ չհուսահատվել, վառ պահել հույսը… Ես մաղթում եմ, որ մայր հայրենիքի մեր հայրենակիցները որդեգրեն մտածողության այս ձեւը: Փոխանակ միմյանց հետ վիճելու վարչապետի պաշտոնի նախկին եւ ներկա թեկնածուների շուրջ, նրանք պետք է համախմբվեն: Հուսահատությունը ելք չէ․․․ Թշնամին ուզում է, որ մենք հանձնվենք, ուզում է, որ մենք տեղի տանք պարտությանը եւ դադարենք պայքարել այլ առաջնորդության համար»:

Խայտառակված կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը հուսահատության եւ անվստահության կրակն է բորբոքում ընտրազանգվածի շրջանում՝ ի շահ իր տերերի՝ Էրդողանի եւ Ալիեւի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ հայտարարեց՝ ասելով. «Մի՛ անհանգստացեք մեր երկրի գործերի վիճակի համար։ Շարունակե՛ք վայելել ձեր առօրյա կյանքը։ Խաղաղության պայմանագիրը հորիզոնում է…»։ Մինչ նա հնչեցնում էր այս ուղերձը, 12 ադրբեջանցի ուղերձ են հղել Սյունիքի մարզի գյուղացիներին՝ ասելով. «Պատրաստվե՛ք լքել ձեր տները։ Մենք գալիս ենք։ Մենք ձեզ դուրս կմղենք կամ, ավելի լավ է՝ կմորթենք ձեզ…»։ Արդյո՞ք այս անպաշտպան գյուղացիները թողնված են բախտի քմահաճույքին։ Արդյո՞ք վարչապետի լավ զինված թիկնապահները կամ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամները գիտեն, թե ինչ է կատարվում երկրում։ Որտե՞ղ է անվտանգության ծառայությունը։ Արդյո՞ք նրանք ծրագրում են օգնել այս գյուղացիներին՝ զինելով նրանց ինքնապաշտպանության համար կամ պաշտպանելով նրանց։ Թե՞ զբաղված են ինքնախաբեությամբ կամ մարդկանց ուղեղները լվանալով, որպեսզի նրանք հավատան ցանկացած ապատեղեկատվության, որը մատուցվում է ընտրազանգվածին՝ հունիսյան ընտրություններից առաջ։
Բարեբախտաբար, մայր եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, ամուր կանգնած է եւ դիմակայում է վարչապետի ապօրինի գործողություններին, դավերին: Հայ առաքելական եկեղեցին եղել է այն միակ հաստատուն կառույցը, որը 1700 տարի շարունակ վառ է պահել մեր ազգային ինքնությունն ու միասնականությունը: Ամենայն հայոց կաթողիկոսը վայելում է ազգի սերն ու հարգանքը՝ ի հեճուկս վարչապետ Փաշինյանի աղետաբեր վարչակարգի, որի ձախողված քաղաքականությունն արժանացել է երկրի ներսում եւ սփյուռքում գտնվող բոլոր հայերի դատապարտմանն ու ատելությանը:

«Վառ պահեք հույսը», քանի որ քրիստոնյա լինելը հենց դա է նշանակում՝ «Սեր, Հույս եւ Փրկություն»:

Արմինե Կունդակչյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

7 րոպե ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

42 րոպե ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

49 րոպե ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

56 րոպե ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

1 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

1 ժամ ago