Չորեքշաբթի , 25 Մարտի 2026

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Wed, 04 Mar 2026 22:15:00 +0400


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։

Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված երեք բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Fri, 20 Mar 2026 19:07:54 +0400 Բաբկեն Հարությունյանը նշանակվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով