Հերթական աննախադեպերը

Հերթական աննախադեպերը

Wed, 04 Mar 2026 22:45:00 +0400


Նիկոլական «ժողովրդավարության բաստիոնում» տեղի է ունեցել հերթական աննախադեպ երևույթը: Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Ըստ Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր «Լրագրողների անվտանգության պլատֆորմ» կազմակերպության «Մամուլի ազատությունը 2025 թվականին» զեկույցի, նախորդ տարվա վերջում Հայաստանում կալանքի ներքո է գտնվել 2 լրագրող, 1-ը՝ Վրաստանում, 36-ը՝ Ադրբեջանում: Իհարկե, բռնատիրական Ադրբեջանի համեմատ ՀՀ-ն կարելի է համարել ազատ երկիր, բայց նախկինների իշխանության համեմատ՝ բռնապետական: Եվ դա ոչ թե մենք ենք ասում, այլ Եվրոպայի խորհուրդը:

Բայց Նիկոլի վարչապետության ժամանակ հայ ժողովրդի ու Հայաստանի գլխին եկած բազում արհավիրքներից բացի գեներացվեց դրական մի երևույթ, որի համար թե՛ մենք և թե՛ մեր սերունդները «շնորհակալ» ենք լինելու նրան: Գործող իշխանության վերջին տարում (2025-ի ամառվանից սկսած) հայաստանցիները մերձեցան հայոց եկեղեցու հետ: Ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու հատկապես աճող սերնդի վրա: Դա ասում եմ ես, ով արդեն երկու տասնամյակն է օրը սկսում է Տերունական աղոթքը կարդալով: Եվ որ ավելի կարևոր է, եկեղեցում սկսվեց ինքնամաքրման մի երևույթ, որի արդյունքները վայելելու են թե՛ մեր ժամանակակիցները և թե՛ մեր ժառանգները: Եվ ինչպես նման դեպքերում է լինում, եկեղեցու ինքնամաքրումը դժվար է ընթանում: Իսկ դժվար ընթացող գործընթացը, սովորաբար, հիմնավոր է լինում և ավելի լավ արդյունք է տալիս:

Վերն ասվածը նորություն չէր, բայց նորություն էր ինձ համար նման մտքերի ի հայտ գալը նախկին հոգևորական Սարոյան Արմանին առնչվող միջադեպը դիտելիս: Առաջին ռեակցիան խիստ մարդկային էր՝ արհամարհանք նրա նկատմամբ: Մարդ, ով նույնիսկ լրագրողներից է վախենում՝ ֆիզիկապես թաքնվելով վարագույրի և հոգեբանորեն՝ եկեղեցու տոմսավաճառ կնոջ հետևում: Ով իր վարքագծով ապացուցում է, որ միայն հենց իր նմանները կարող են թիկունք կանգնել թե՛ Սարոյանին և թե՛ Փաշինյանին: Մասյացոտն թեմի երբեմնի առաջնորդն այնքան է ընկել, որ այլ տարբերակ չի գտնում, քան այդ միջոցներին դիմելը: Չհաշված այն հանգամանքը, որ պաշտպանված է ոստիկանների և, ինչպես լրագրողներն էին պարզել, քաղաքացիական ինչ-որ անձանց կողմից: Էլ չեմ խոսում այն մասին, որ Վեհափառի հովանավորությունը և վերջինիս քրոջ համարյա թե մայրությունը վայելած անձը տրորել է բարոյական և մարդկային բոլոր արժեքները: Ու հենց այս մարդիկ են ինքնաբացահայտվել ու հենց դրա նմաններով է Նիկոլը իբրև թե փորձում բարենորոգել եկեղեցին:

Եթե հարց առաջանա, թե ինչու եմ կարևորում արմանսարոյաններից հայոց եկեղեցու մաքրվելը՝ առաջին պլան չբերելով «Բենթլի սամոյի» նմաններին, պատասխանեմ. մարդու համար շատ դժվար է գայթակղություններին դիմանալը՝ լինեն դրանք սեքսի, թե բարեկեցիկ ապրելու առումով: Սեքսի առումով արգելքը ոմանց հասցնում է նույնիսկ ծայրահեղ արարքների: Հիշենք կաթոլիկ եպիսկոպոսների կամ վանահայրերի մանկապղծության վերաբերյալ ողջ աշխարհում՝ Ավստրալիայից մինչև Ամերիկա, պայթած սկանդալը: Ի դեպ, մեր հոգևորականներին այդ առումով մեղադրող Ալենը և մյուսները կարողանալո՞ւ են ասվածը հիմնավորող փաստեր ներկայացնել` երբ դա նրանցից պահանջեն, թե՞ իրենք ևս դիմելու են փաշինյանական «օդում կախված լուրերի» օգնությանը: Բայց երբ հոգևորականը տրորում է այն, ինչը երկոտանուն մարդ է սարքել և պահում, դա շատ ավելի մեծ չարիք է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում

«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում Fri, 28 Aug 2026 18:15:12…

8 րոպե ago

Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան

Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Fri, 28 Aug 2026 18:02:06 +0400 Վեհափառ Հայրապետի…

21 րոպե ago

Ստամբուլում կարեւոր բանակցություններ կանցկացվեն

Ստամբուլում կարեւոր բանակցություններ կանցկացվեն Fri, 28 Aug 2026 18:00:17 +0400 Իրանական օրակարգով ԱԳ նախարարների մակարդակով…

23 րոպե ago

Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել

Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել Fri, 28 Aug 2026 17:45:13…

38 րոպե ago

#Ուղիղ․ ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ. Դատական նիստ

#Ուղիղ․ ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ. Դատական նիստ Fri, 28 Aug 2026 17:35:12…

48 րոպե ago

Անամոթ, անամոթ․․․Ինչպես են դիմավորում տիրադավ Արման Սարոյանին դատարանի մոտ՝ Վեհափառի և Սրբազան հայրերի դատին գնալիս

Անամոթ, անամոթ․․․Ինչպես են դիմավորում տիրադավ Արման Սարոյանին դատարանի մոտ՝ Վեհափառի և Սրբազան հայրերի դատին գնալիս…

52 րոպե ago