Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Wed, 04 Mar 2026 23:15:00 +0400


Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնը ստանալուց սկսել է համայնքային հողերն իր մերձավորներին աճուրդով վաճառել: Տեղացիները պատմեցին, որ համայնքապետը, ում համայնքում «Բեն Լադեն» մականունով են կոչում, անձի ձեռքից սեփականությունը «խլել» եւ աճուրդով վաճառել է: Խոսքը 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդի մասին է` 3019․6 քմ կիսաքանդ շինությունը 6 միլիոն 510 հազար դրամով օտարել է աճուրդում հաղթող ճանաչված Արման Ծառուկյանին, ով Խաչիկ Վարդանյանի սանիկն է եւ բնակվում է Երեւանում: Ըստ տեղացիների՝ համայնքապետը բարձրաստիճան հովանավորներ ունի՝ հանձին նախարարներ Սուրեն Պապիկյանի և Գեւորգ Պապոյանի, այդ իսկ պատճառով նրա դեմ բողոքներն արհամարհվում են:

Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ քաղաքացու սեփականությունը աճուրդով վաճառել եք Ձեր սանիկին՝ Արման Ծառուկյանին. «Դա ո՞նց կլինի` ինչ որ մեկի սեփականությունը ինչ-որ մեկի վրա աճուրդով վաճառվի…Չկա նման բան, դա ոչ մեկի սեփականությունը չի եղել, դա համայնքինն ա եղել, մրցույթի ա դրվել, մրցույթում ով մասնակցել ա` հաղթել ա: Ո՞վ է ասել, որ դա ինչ որ մեկի սեփականությունն ա եղել: 30 տարի այդ կիսաքանդ շենքը ըտեղ ա եղել: Արման Ծառուկյանը իմ սանիկը չի, ուղղակի համագյուղացի ա: Առաջ պահեստ ա եղել, ով ինչ հասցրել տարել ա, ոչ մեկի սեփականը չի եղել: Ոնց կարա կադաստրը գրանցի, աճուրդ լինի կամ նոտարը հաստատի: Դա չգիտեմ ինչեր են պատմել, ինչեր են իմ հետ կապում, չգիտեմ, լրիվ արվել է օրինական, ոչ միայն դա, բոլոր իմ արած աշխատանքները արվել են լրիվ օրինական»:

Մամուլում գրվել է, որ դուք տիրացել եք համայնքի հողերին, դրա հետ կապված քննություն է գնում. «Ոչ մի խախտում չի արվել, ես ստեղ բարեկամություն էլ չունեմ, որ ասեմ, բարեկամներիս ինչ որ բան եմ տվել: Աճուրդ ա կայացել` օրինական, եկել, մասնակցել են տարբեր տեղերից: Ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ էլ ուղղորդել եմ, որ գան մասնակցեն, սա պռոստը իմ վրա շառեր են անում: Սաղ կյանքումս մի բան ունեմ՝ 2010 թվին սարքած հողամասը, արդեն 30 հետ բողոքել են, ես սարքած բան չունեմ, ես ոչ մի անգամ օրենք չեմ խախտել»: Համայնքապետը հերքեց նաեւ հովանավորներ ունենալու փաստը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

53 օր է՝ Իրանում ինտերնետ չկա

53 օր է՝ Իրանում ինտերնետ չկա Tue, 21 Apr 2026 17:00:01 +0400 Արդեն 53-րդ օրն…

8 րոպե ago

Հաղթանակ՝ ադրբեջանցու նկատմամբ

Հաղթանակ՝ ադրբեջանցու նկատմամբ Tue, 21 Apr 2026 16:50:30 +0400 Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի…

18 րոպե ago

Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է

Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է Tue, 21 Apr 2026…

23 րոպե ago

Վախեցնում են, որ ինտերնետով խոսակցությունն էլ կարող են լսել

Վախեցնում են, որ ինտերնետով խոսակցությունն էլ կարող են լսել Tue, 21 Apr 2026 16:31:34 +0400…

37 րոպե ago

Թիմ Կուկը թողնում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Թիմ Կուկը թողնում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Tue, 21 Apr 2026 16:30:20 +0400 Թիմ…

38 րոպե ago

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ Tue,…

50 րոպե ago