Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Wed, 04 Mar 2026 23:15:00 +0400


Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնը ստանալուց սկսել է համայնքային հողերն իր մերձավորներին աճուրդով վաճառել: Տեղացիները պատմեցին, որ համայնքապետը, ում համայնքում «Բեն Լադեն» մականունով են կոչում, անձի ձեռքից սեփականությունը «խլել» եւ աճուրդով վաճառել է: Խոսքը 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդի մասին է` 3019․6 քմ կիսաքանդ շինությունը 6 միլիոն 510 հազար դրամով օտարել է աճուրդում հաղթող ճանաչված Արման Ծառուկյանին, ով Խաչիկ Վարդանյանի սանիկն է եւ բնակվում է Երեւանում: Ըստ տեղացիների՝ համայնքապետը բարձրաստիճան հովանավորներ ունի՝ հանձին նախարարներ Սուրեն Պապիկյանի և Գեւորգ Պապոյանի, այդ իսկ պատճառով նրա դեմ բողոքներն արհամարհվում են:

Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ քաղաքացու սեփականությունը աճուրդով վաճառել եք Ձեր սանիկին՝ Արման Ծառուկյանին. «Դա ո՞նց կլինի` ինչ որ մեկի սեփականությունը ինչ-որ մեկի վրա աճուրդով վաճառվի…Չկա նման բան, դա ոչ մեկի սեփականությունը չի եղել, դա համայնքինն ա եղել, մրցույթի ա դրվել, մրցույթում ով մասնակցել ա` հաղթել ա: Ո՞վ է ասել, որ դա ինչ որ մեկի սեփականությունն ա եղել: 30 տարի այդ կիսաքանդ շենքը ըտեղ ա եղել: Արման Ծառուկյանը իմ սանիկը չի, ուղղակի համագյուղացի ա: Առաջ պահեստ ա եղել, ով ինչ հասցրել տարել ա, ոչ մեկի սեփականը չի եղել: Ոնց կարա կադաստրը գրանցի, աճուրդ լինի կամ նոտարը հաստատի: Դա չգիտեմ ինչեր են պատմել, ինչեր են իմ հետ կապում, չգիտեմ, լրիվ արվել է օրինական, ոչ միայն դա, բոլոր իմ արած աշխատանքները արվել են լրիվ օրինական»:

Մամուլում գրվել է, որ դուք տիրացել եք համայնքի հողերին, դրա հետ կապված քննություն է գնում. «Ոչ մի խախտում չի արվել, ես ստեղ բարեկամություն էլ չունեմ, որ ասեմ, բարեկամներիս ինչ որ բան եմ տվել: Աճուրդ ա կայացել` օրինական, եկել, մասնակցել են տարբեր տեղերից: Ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ էլ ուղղորդել եմ, որ գան մասնակցեն, սա պռոստը իմ վրա շառեր են անում: Սաղ կյանքումս մի բան ունեմ՝ 2010 թվին սարքած հողամասը, արդեն 30 հետ բողոքել են, ես սարքած բան չունեմ, ես ոչ մի անգամ օրենք չեմ խախտել»: Համայնքապետը հերքեց նաեւ հովանավորներ ունենալու փաստը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն են, որ չեմ կարողանում բերել

Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն …