Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Կոչեր եվրոպական առաջնորդներին

Կոչեր եվրոպական առաջնորդներին

Wed, 29 Apr 2026 20:19:23 +0400


Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ իրենց կազմակերպությունը զեկույց է պատրաստել` Հայաստանում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ։ Զեկույցի հեղինակը պատմաբան և միջազգային իրավաբան Պիտեր Ֆլյուն է, որը վերջերս այցելել է Հայաստան։

Զեկույցը ներառում է մի շարք առաջարկություններ ուղղված հաջորդ շաբաթ Երևան այցելող ԵՄ առաջնորդներին, որոնց կազմակերպությունն առաջարկում է Երեւանում հայտարարել եւ պահանջել, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրավունք ունի ընտրելու իր ղեկավարությանն՝ առանց պետական մարմինների միջամտության կամ ճնշման։ Հորդորել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ դադարեցնելու եկեղեցու դեմ իր արշավը: Ինչպես նաեւ կոչ անել, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, մասնավորապես՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Եւրոպական առաջնորդներին նաեւ կոչ են անում դիտորդներ ուղարկել Հայաստան` մասնակցելու այն դատական նիստերին, որոնք վերաբերում են քաղաքական պատճառներով կալանավորված անձանց։ Համագործակցել Հայաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանության անկախ խմբերի հետ՝ օրենքի գերակայության պաշտպանության ջանքերը խթանելու համար։

Եւ աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի 24.4259 բանաձևի իրականացմանը, որը կոչ է անում միջազգային խաղաղության ֆորում անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նրանց հայրենիք անվտանգ վերադարձն ապահովելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ

Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ Tue, 09 Jun 2026 …