Հինգշաբթի , 5 Մարտի 2026

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են

Wed, 04 Mar 2026 23:59:37 +0400


Եվրոպական Միություն գաղթելու հայտերը 2025 թվականին, ներառյալ Նորվեգիա, Շվեյցարիա, Իսլանդիա եւ Լիխտեյնշտեյն գաղթի հայտերը նվազել են 19 տոկոսով 24 թվականի համեմատ եւ կազմել մոտ 822 հազար» Այս մասին հայտնում է ԵՄ Փախստականների հարցերով գործակալությունը։ Զեկույցի հեղինակները գտնում են, որ դա պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ 24 թվականի վերջին Ասադի վարչակարգի տապալման հետ, որի արդյունքում փախստականների հոսքը Սիրիայից, զգալիորեն կրճատվել է՝ 70 տոկոսով։ 40 տոկոսով նվազել է Թուրքիայից, 15 տոկոսով՝ Բանգլադեշից ներկայացված ապաստանի հայտերը։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ 25 թվականին ներկայացված ապաստանի հայտերի 80 տոկոսը Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա եւ Հունաստան ապաստանի հայտերն են։ Առաջատարն ընդ որում՝ Գերմանիան է։ Զեկույցում նաեւ ասված է, որ հայտերի նվազումը նաեւ կապված է Եվրահանձնաժողովի՝ միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Բացի այդ, կարեւոր են համարել նաեւ այն, որ ձեւավորվել է կայուն համագործակցություն այն երկրների հետ, որոնք ընկած են միգրացիոն հիմնական հոսքերի ճանապարհին։ Այդ համագործակցության արդյունքում հնարավոր է լինում ժամանակին քայլեր ձեռնարկել եւ մեղմացնել առաջացող միգրացիոն մարտահրավերները, ասված է զեկույցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով