«Հրապարակ»․ Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»

«Հրապարակ»․ Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»

Thu, 05 Mar 2026 08:00:13 +0400


Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել Հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Բանն այն է, որ եթե նոր անդամով համալրվի Հանձնաժողովը, ապա պետք է նախագահ ընտրեն։ Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել», որը, իշխանականների հավաստմամբ, ոլորտի պրոֆեսիոնալ է: Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչքա՞ն կարելի է դիմանալ. քաղաքացին` Փաշինյանին

Ինչքա՞ն կարելի է դիմանալ. քաղաքացին` Փաշինյանին Sat, 28 Mar 2026 16:33:53 +0400 Այսօր Նիկոլ Փաշինյանը…

23 րոպե ago

Թուրքիայի արտգործնախարարը հնչեղ հայտարարություն է արել Իրանի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարը հնչեղ հայտարարություն է արել Իրանի վերաբերյալ Sat, 28 Mar 2026 16:30:03 +0400 Մերձավոր…

27 րոպե ago

Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել Sat, 28 Mar 2026 16:24:35 +0400 Ազգային ժողովի…

32 րոպե ago

Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս

Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս Sat, 28 Mar 2026 16:15:10 +0400 Փաշինյանն…

42 րոպե ago

Կասկադի բարձունքներում. ֆոտոշարք` Տաթևիկ Կարապետյանից

Կասկադի բարձունքներում. ֆոտոշարք` Տաթևիկ Կարապետյանից Sat, 28 Mar 2026 16:00:25 +0400 Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ…

56 րոպե ago

Տակից- գլխից խոսելու իրավունքը մենակ քե՞զ է տրված

Տակից- գլխից խոսելու իրավունքը մենակ քե՞զ է տրված Sat, 28 Mar 2026 15:47:45 +0400 Անցած…

1 ժամ ago