Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս

Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս

Sat, 28 Mar 2026 16:15:10 +0400


Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե մեկ կուսակցություն են` մեկ առաջնորդով, այլ՝ «մրցակիցներ», որտեղ Փաշինյանի հակառեյտինգը մրցում է ՔՊ-ի հակառեյտինգի հետ: Ավելի պարզ ասեմ՝ Փաշինյանի հակառեյտինգը տարածվում է ՔՊ-ի վրա, իսկ ՔՊ-ի հակառեյտինգը՝ Փաշինյանի: Եվ ստացվում է, որ այս նախընտրական փուլում նրանք ոչ թե փոխլրացնում են միմյանց ու փակում երկուստեք բացերը, այլ բզկտում են միմյանց: Չէի ասի՝ միտումնավոր: Ուղղակի այդպես է ստացվել, եւ այսօր ո՛չ Նիկոլը, ո՛չ ՔՊ-ն, ո՛չ էլ որեւէ երրորդ կողմ չի կարող շտկել այդ վիճակը:

Տեսեք՝ ինչ է կատարվում… Ուրեմն Արցախը հանձնել են, Հայաստանի որոշ տարածքներ դրել են օկուպացիայի տակ, լիքը անմեղ մարդու գլուխ են կերել եւ հիմա «չորս ոտքը» գազին դրած՝ փախնում են, կարելի է ասել՝ ճողոպրում են պատասխանատվությունից: Թվում է՝ բոլորով մի գործ են անում, բայց երբ Ալեն Սիմոնյանին դավաճան, հողատու, կապիտուլյանտ են անվանում, նա սկսում է արդարանալ միայն իր փոխարեն՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես որեւէ առնչություն եմ ունեցել Արցախի հանձնման, Հայաստանի օկուպացիայի եւ մնացած բաների հետ: Մնում է ասի՝ ձեր խոսքերի հասցեատերը Հայաստանի վարչապետն է, ոչ թե՝ ես: Նիկոլն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում՝ այնպիսի բաներ անելու, որ հանրությանը ցույց տա, թե ովքեր են իր կողքինները եւ ինչ են իրենցից ներկայացնում: Ի՞նչ արժե, օրինակ, «կառավարությունը ես եմ» արտահայտությունը: Դա նույնն է, թե ասեր՝ անփոխարինելի գեղղեկը ես եմ, իսկ մյուսները բացառապես ապուշի դեր են խաղում իմ թատրոնում (Հակոբ Պարոնյանի ականջը կանչի):

Եկեղեցու դեմ արշավը վերցնենք: ՔՊ-ում, ըստ ձեզ, քանի՞ մարդ կա, որ Նիկոլի հետ ժամանակին պայմանագիր է կնքել՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մարմաջով: Չկա այդպիսի ՔՊ-շնիկ: Բայց տեսա՞ք, թե ինչ եղավ… Է՛լ կեղծ պատարագներ, է՛լ սպառնալիք, թե հեսա Էջմիածնում «սուրբ» հանրահավաք ենք անում, է՛լ տիրադավ եպիսկոպոսների տասնյակ, է՛լ նշանակովի թեմակալ առաջնորդներ, է՛լ հոգեւորականների բանտարկություններ: Բայց մենք հո տեսնո՞ւմ էինք, որ ուր գնում՝ ՔՊ-ին հետն էր տանում: Բա էն «ուղտերթը»… Եվ քանի՞ ՔՊ-շնիկ կգտնեք այսօր, որ ասի՝ եղբայր, ես էլ եմ պատասխանատու այդ խայտառակության համար: Չեք գտնի, բոլորը կասեն՝ ձեր մեղադրանքների հասցեատերը ես չեմ: Բա որ չէիր ուզում Եկեղեցին քանդել, ինչո՞ւ էիր, ականջներդ կախ, գնում նրա կեղծ պատարագներին, նրա կողքին ծնրադրում տիրադավ տերտերների առաջ: Պատասխան չունեն:

Ուրախ ավտոբուս, սրտիկ-մրտիկ, վարչաբենդ… Այսպես, փուլ առ փուլ, վարչապետը ցույց է տալիս, որ ՔՊ-ում գաղափարական իսան չկա: Կասի՞ վարտիքներդ իջեցրեք հանրության առաջ, կիջեցնեն առանց հակաճառելու: Ընդ որում՝ թե՛ կին, թե՛ տղամարդ: Իսկ մետրոյի սկանդա՞լը… Քանի՞ ՔՊ-շնիկ դատապարտեց նրա պահվածքը: Բայց ՔՊ-ում պատվի մարդ կա՞, որ մի հատ էլ դատապարտեր, ասեր՝ հո դու է՞շ չես, արա, դրանով մեզ էլ ես խայտառակում: ՔՊ-ից այդպիսի մի ձայն հնչեր, հավատացնում եմ, կառավարության նիստին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ նույն էշությունները դուրս չէր տա ու ավելի չէր խայտառակի ՔՊ-ին:

ՔՊ-ն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում՝ խայտառակելու վարչապետին: Երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը, օրինակ, սեփական օրինակով ցույց տվեց, որ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով ՔՊ-շնիկները չեն կարողանում նույնիսկ ԱԺ շրջակայքում փողոց դուրս գալ: Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս, հակադարձում մեկին՝ տասը: Բայց եկեք մի հատ Նիկոլին հարցնենք՝ ինչո՞ւ է այդպես, պարոն Փաշինյան, դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում, երբ ժողովուրդը նեղացնում է ձեր թիմակցին: Իսկույն ձեռքերը կլվանա՝ դեպքը Ալենի հետ է պատահել, նրան էլ հարցրեք…

Ալենը, ի դեպ, միայնակ չէ ՔՊ-ի ու Նիկոլի ռեյտինգները հավասարապես ոչնչացնելու գործում: Նա մի տեղակալ ունի՝ Ռուբեն Ռուբինյան անունով… Այո, Քըլըչի մոտ Նիկոլի, Էրդողանի եւ Ալիեւի հանձնակատարը: Դրան մեկդ ասեք՝ տղա ջան, Աստված էշին այնպես է ստեղծել, որ այդ կենդանին կարողանա իր կյանքում մեկ-երկու անգամ խելացի զռռալ: Հույս կա՞, որ քանի իշխանություն եք, մի խելացի բան կասեք կամ հայտարարություն կանեք: Հլա կարդա ասածդ. «Պարզ է, որ Դադիվանքը հայկական է, բայց ինչո՞ւ չեք ասում, որ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է…»: Հնարավո՞ր է, արդյոք, այս ցնդաբանությունը որեւէ կերպ մեկնաբանել, եթե Նիկոլի մանիպուլյացիոն գործիքներին չես տիրապետում: Հնարավոր չէ: Դրա համար էլ իմ ունեցած միակ գործիքով ասում եմ՝ էշություն ես դուրս տվել, տղա ջան:

Կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ հակառեյտինգն է ավելի ուժեղ՝ Նիկոլի՞, թե՞ ՔՊ-ի: Ես կասեի՝ երկու հակառեյտինգն էլ արժանի են ուշադրության: Աչքաչափով դրանք գրեթե հավասար են, բայց Նիկոլինը, կարծես, ավելի հիմնավոր է եւ անշրջելի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո ոգեկոչում ենք նահատակների հիշատակը․ Թաթոյան

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո ոգեկոչում ենք նահատակների հիշատակը․ Թաթոյան Fri, 24 Apr 2026 10:10:43 +0400…

8 րոպե ago

Մենք չպետք է միայն սգանք, մենք պետք է ապրենք․ Ծառուկյան

Մենք չպետք է միայն սգանք, մենք պետք է ապրենք․ Ծառուկյան Fri, 24 Apr 2026 10:05:26…

13 րոպե ago

Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն. Սամվել Կարապետյան

Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն. Սամվել Կարապետյան Fri, 24 Apr 2026 10:00:45…

18 րոպե ago

Ցեղասպանության 111-րդ տարելիցին Փաշինյանը խոսել է արդարության վերականգնման կոչերի անընդունելիության մասին

Ցեղասպանության 111-րդ տարելիցին Փաշինյանը խոսել է արդարության վերականգնման կոչերի անընդունելիության մասին Fri, 24 Apr 2026…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Այդ մարդը չի գիտակցում, որ վարչապետ է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք

«Հրապարակ»․ Այդ մարդը չի գիտակցում, որ վարչապետ է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք Fri,…

32 րոպե ago

Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից

Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից Fri, 24…

35 րոպե ago