«Հրապարակ»․ Այդ մարդը չի գիտակցում, որ վարչապետ է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք

«Հրապարակ»․ Այդ մարդը չի գիտակցում, որ վարչապետ է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք

Fri, 24 Apr 2026 09:45:56 +0400


«Հայաքվե» դիտորդական առաքելությունը նախաձեռնություն էր, որն իրականացնում էր ընտրությունների դիտարկում Հայաստանի համայնքներում (օրինակ՝ Վաղարշապատ, Գյումրի)՝ արձանագրելով ընտրակեղծիքներ, կուտակումներ եւ կրկնակի քվեարկության դեպքեր։ Առաքելությունը հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով եւ տեսանյութերով՝ ներկայացնելով խախտումների մասին զեկույցներ։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ե՞ւս «Հայաքվեն» դիտորդական առաքելություն է իրականացնելու՝ հարցրինք «Հայաքվեից» Արամ Պետրոսյանին։ «Չեմ կարող ասել, որոշում չունենք վերջնական։ Հատուկ մեր մասով օրենք ընդունեցին, Ազգային ժողովում «Հայաքվե» ասելով ման էին գալիս, իրենց Մանավազյանն ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, բացում եք «Հայաքվեի» էջը, գրված է՝ կանխել Հայաստանի կապիտուլյացիան, թե էդտեղ ինչն էր զարմանալի, չգիտես։ Նախապատրաստական, պատրաստական աշխատանքներ ենք տանում, երբ վերջնական որոշումներ ունենում ենք, ասուլիս ենք տալիս։ Մեր ուժերն ենք գնահատում, այնպես չէ, որ պարապ նստած ենք, ձեւաչափն ինչ ֆորմատով կլինի, չեմ կարող ասել»,-ասաց Պետրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում․ «8 տարի չէին բարձրացնում թոշակները, եկավ վերջին օրը, բարձրացրին, տեսե՞լ եք՝ Կենտրոնում մայթ ու փողոց չկա, որ չեն վերանորոգում, նույնը՝ համերգների մասով։ Իր ավել-պակաս խոսելու հետ կապված (նկատի ունի «շունուշանգյալ» արտահայտությունը)՝ մեր վարչության մի քանի անդամներ հաղորդում են ներկայացրել, ես էլ արդեն հայց եմ պատրաստել, որպեսզի դիմեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի վարույթ հարուցեն։ Այդ մարդը չի գիտակցում, որ հայ ժողովրդի վարչապետն է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք, պետք է հեռացնել իրեն՝ պրծնել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

5 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

6 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

6 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

7 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

7 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

7 ժամ ago