«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

Thu, 05 Mar 2026 08:05:12 +0400


Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։ Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։ Մեզ ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել, ըստ գործող օրենքի` միայն դատարանի որոշմամբ է թույլատրվում գաղտնալսել, ուստի հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ դատախազությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովում

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովում Tue, 17 Nov…

7 րոպե ago

Ես հաճախում եմ այն եկեղեցիներ, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը

Ես հաճախում եմ այն եկեղեցիներ, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը Tue, 17 Nov 2026 19:31:53…

14 րոպե ago

Վենսը՝ իր եւ Թրամփի տարաձայնությունների մասին

Վենսը՝ իր եւ Թրամփի տարաձայնությունների մասին Tue, 17 Nov 2026 19:30:10 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ…

16 րոպե ago

Գավառում հարբած տղամարդը ծեծել է տարեց կնոջ ու տղամարդու, ապա՝ դանակահարել վերջինիս

Գավառում հարբած տղամարդը ծեծել է տարեց կնոջ ու տղամարդու, ապա՝ դանակահարել վերջինիս Tue, 17 Nov…

18 րոպե ago

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է Tue, 17 Nov 2026 19:15:00 +0400…

31 րոպե ago

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Tue, 17 Nov 2026…

31 րոպե ago