«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

Thu, 05 Mar 2026 08:05:12 +0400


Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։ Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։ Մեզ ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել, ըստ գործող օրենքի` միայն դատարանի որոշմամբ է թույլատրվում գաղտնալսել, ուստի հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ դատախազությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սիրիայից եմ, Ծառուկյանից էլ շատ գոհ եմ

Սիրիայից եմ, Ծառուկյանից էլ շատ գոհ եմ Tue, 14 Jul 2026 13:01:45 +0400 «Մուլտի տաբակ»-ի…

21 րոպե ago

Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի

Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի Tue, 14 Jul 2026 12:46:11 +0400…

37 րոպե ago

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին

Քննչականը չի առգրավի Ծառուկյանի ձիերին Tue, 14 Jul 2026 12:40:52 +0400 Քննչական կոմիտեն հերքում է…

42 րոպե ago

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում

15 հազար աշխատող մնացել է դրսում, ինքը սելֆիներ է անում Tue, 14 Jul 2026 12:30:55…

52 րոպե ago

Ծառուկյանի կողքին ենք. նա է մեզ հնարավորություն տվել

Ծառուկյանի կողքին ենք. նա է մեզ հնարավորություն տվել Tue, 14 Jul 2026 12:16:25 +0400 «Մուլտի…

1 ժամ ago

Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք

Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք Tue, 14 Jul 2026 12:13:13 +0400 Գագիկ Ծառուկյանին…

1 ժամ ago