«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը և, ըստ էության, մերժել է դատախազությանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ Tue, 15 Sep 2026 18:30:50 +0400 Երկու տղամարդ…
ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Tue, 15…
Նիկոլը հաղթում է Զելենսկուն Tue, 15 Sep 2026 18:15:12 +0400 Իբր Փաշինյան Նիկոլի ամեն ինչը…
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Tue, 15 Sep 2026 18:09:54 +0400 ՀՀ քննչական կոմիտեի…
Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը» Tue, 15 Sep 2026 18:02:55 +0400 Սնանկության դատարանի դատավոր Սամվել…
Մահացել է աշխարհահռչակ մոդելյոր Բոբ Մաքին Tue, 15 Sep 2026 18:00:14 +0400 87 տարեկան հասակում…