Հինգշաբթի , 5 Մարտի 2026

«Հրապարակ»․ Նոր հրահանգ ՔՊ-ականներին

«Հրապարակ»․ Նոր հրահանգ ՔՊ-ականներին

Thu, 05 Mar 2026 08:15:00 +0400


Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։ Ոմանք այնքան էին մտել դերի մեջ, որ, չլսելով կառավարության անդամի պատասխանները, պատասխանից չբխող արձագանք էին հնչեցնում, օրինակ, Ջուլիետա Ազարյանն Արարատ Միրզոյանին շանս էր տվել խոսել, Մերձավոր Արեւելքի պատերազմով պայմանավորված, տարբեր երկրներում մեր հայրենակիցների տունդարձի մասին։ Միրզոյանն էլ հատ-հատ թվարկեց, թե որ երկրում որքան հայ կա, ինչ խնդիրներ ունեն, ասաց` բոլորին օգնել են, հոգացել, որ ավտոբուսներով հասնեն Օման, այնտեղից վերադառնան հայրենիք, եւ գործընթացը շարունակվում է։ Տիկին պատգամավորն «արձանագրեց», թե իրականությունից, փաստորեն, հեռու են մամուլում տեղ գտած վերնագրերը, որ այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են մի քանի անգամ թանկ ավիատոմսեր գնել վերադարձի համար` կառավարությունն այդ հարցերը հոգում է։ Միրզոյանը հակադարձեց, թե ինքը նման բան չի ասել, եւ կրկնեց, թե խոսքն ավտոբուսներով տեղափոխման մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ռուսաստանը պետք է ավելի վճռական գործեր` 2020 թվականի պատերազմը կանխելու համար

«Հրապարակ». Ռուսաստանը պետք է ավելի վճռական գործեր` 2020 թվականի պատերազմը կանխելու համար Thu, 05 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով