Ինչ էիք` ինչ դառաք

Ինչ էիք` ինչ դառաք

Thu, 05 Mar 2026 09:00:00 +0400


Անցած օրը լսում եմ, թե ինչպես է ՔՊ-ական ուսապարկերից մեկը խրոխտ տոնով դիմում ընդդիմությանը` «ոչ թե Գյումրի-2 է լինելու, այլ՝ Վաղարշապատ-2»: Իսկ ի՞նչ է եղել Վաղարշապատում: Իրենց ունեցած ողջ ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսները մոբիլիզացրել էին, համայնքի բնակիչներին տոտալ տեռորի ենթարկել` ոմանց աշխատանքից ազատել, մյուսներին` սպառնացել, երրորդներին` կաշառել: Արհեստականորեն խոշորացրել էին համայնքը` չարաշահելով խոշորացում անելու սկզբունքները, բերել, Խոյ համայնքը կցել Էջմիածնին, որովհետեւ իրենց թեկնածուն Խոյում ձայներ ուներ: Շահարկել էին թեկնածուի հոր` Արցախի համար կյանքը տված հերոս Մեխակ Մեխակյանի հիշատակը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 45 տոկոսը, ՔՊ-ն համայնքի 70 հազար բնակչից ստացավ ընդամենը 15 հազար 200 քվե` մասնակիցների 48 տոկոսի ձայները, եւ միայն փոշիացված ձայների հաշվին մի կերպ` սողալով, ձայն փախցնելով, քրքաշ, կարողացավ հաղթանակ կորզել: Եվ սա հպարտանալու օրինա՞կ է: Այսինքն, 7-8 տարում իսպառ կորցրել են հանրության սերը, հարգանքն ու վստահությունը: Դարձել են ՀՀՇ-ից ու ՀՀԿ-ից ավելի ատելի ուժ: Նույնքան նողկալի մեթոդներ են կիրառում իշխանությունը պահելու համար, որքան նախկին իշխանություններն էին կիրառում, եթե չասենք` ավելին, ու դեռ հպարտանում են «Վաղարշապատ-2»-ով: Իսկ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր` որ օրը ժողովուրդը պահանջի, ես կհեռանամ, եւ այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ «ժողովուրդ» ասելով` նա նկատի ունի բառացիորեն 2 միլիոն մարդ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նա պատրաստ է վերընտրվելու համար մարդկանց բանտերը լցնել, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն օգտագործել, մարդկանց վախի ու ինքնապաշտպանության բնազդի վրա խաղալ, որ երրորդ ժամկետի գնա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել Thu, 05 Mar 2026 15:39:55 +0400 Նախօրեին Նոյեմբերյան համայնքի Բերդավան…

22 րոպե ago

Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվել

Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվել Thu, 05 Mar 2026 15:37:19 +0400 Արշակ սրբազանը կալանքից…

24 րոպե ago

ԵԱՏՄ-ն Հայաստանին հարկային արտոնություն է տվել

ԵԱՏՄ-ն Հայաստանին հարկային արտոնություն է տվել Thu, 05 Mar 2026 15:30:56 +0400 Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի…

31 րոպե ago

Չենք թիրախավորում մեր հարևաններին․ Թեհրանն արձագանքել է Բաքվի հիստերիային

Չենք թիրախավորում մեր հարևաններին․ Թեհրանն արձագանքել է Բաքվի հիստերիային Thu, 05 Mar 2026 15:13:29 +0400…

48 րոպե ago

Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից

Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից Thu, 05 Mar 2026 15:11:03…

50 րոպե ago

Իրանն օգնություն խնդրե՞լ է Ռուսաստանից․ Կրեմլի պարզաբանումը

Իրանն օգնություն խնդրե՞լ է Ռուսաստանից․ Կրեմլի պարզաբանումը Thu, 05 Mar 2026 15:08:42 +0400 Իրանը Ռուսաստանից…

53 րոպե ago