«Հրապարակ»․ Տեսնելով իմ ազնվությունը, իմ պարտաճանաչ լինելը՝ իմ կուսակցությունը դիտարկել է, որ կարող եմ պատգամավոր լինել

«Հրապարակ»․ Տեսնելով իմ ազնվությունը, իմ պարտաճանաչ լինելը՝ իմ կուսակցությունը դիտարկել է, որ կարող եմ պատգամավոր լինել

Thu, 05 Mar 2026 08:45:53 +0400


Ներկուսակցական ընտրություններում ՔՊ «մերժվածներից» մեկն էլ պատգամավոր Անուշ Քլոյանն է` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին զոհ դարձած Գոռ Քլոյանի քույրը, որը ներկուսակցական քվեարկության ժամանակ մոտ 100 ձայն է ստացել։ Փաշինյանի թիմն այդ իրադարձությունը` մարտի 1-ը, այլեւս պատմության գի՞րկն է ուղարկել, եւ իշխանական ֆրակցիայի անդամ Քլոյանին է՞լ են որոշել տուն ուղարկել։ Այս եւ այլ հարցերի շուրջ կարճ զրույց ունեցանք տիկին Քլոյանի հետ, որը, ի դեպ, չէր ցանկանում զրուցել ներկուսակցական ընտրությունների մասին։

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան «մարտի 1»-ով, սակայն 8 տարի անց Ձեր թիմակիցները չաջակցեցին մարտի 1-ի զոհերից մեկի հարազատին, որ նորից պատգամավոր դառնա։ Ինչպե՞ս ընդունեցիք այս փաստը։

– Ես ոչ մի վատ բան չեմ լսել այդ ընտրությունների մասին, ամեն ինչ եղել է արդար, ժողովրդավար ընտրություն։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում` «մարտի 1»-ով եկավ իշխանության։

– 2008 թվականի հայտնի իրադարձությունները դարձրին իրենց քաղաքական կապիտալը, ժողովրդին բացատրեցին, որ չի կարող «մարտի 1» գործած իշխանությունը մնալ կառավարման ղեկին եւ այլն․․․

– Բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդավար ընտրության հետ։

– Ձեր թիմը հայտարարում է, թե արժեքները չի ուրացել, Դուք էլ այդ թիմում եք եւ այս խորհրդարանում ընդգրկվել եք հենց դրա շնորհիվ, որ մարտի 1-ի զոհերից մեկի հարազատն եք, այսպես ասած` այդ դեպքերի սիմվոլը։

– Ես ասում եմ՝ ներքին ժողովրդավար ընտրություն է եղել, մարդիկ, բոլոր մեր պատվիրակներն ում ցանկացել են, ընտրել են, ում կարող ես ասել ա կամ` բ, ոչ, ոչ, համաձայն չեմ։ Մնացածը Ձեր մեկնաբանությունն է, ավել ոչինչ։ Ո՞վ է ասել, որ ես մարտի 1-ի սիմվոլն եմ, ո՞վ է ասել, որ ես աստղ եմ։ Բացարձակ։

– Բա Դուք ինչի՞ համար էիք հայտնվել ՔՊ ցուցակում։

– Ես ոչ թե հայտնվել եմ, այլ եղել եմ Երեւանի ավագանի, եւ այդ ամենը տեսնելով, հասկանալով իմ քաղաքականացված լինելը, իմ ազնվությունը, իմ պարտաճանաչ լինելը՝ իմ կուսակցությունը դիտարկել է ինձ, որ կարող եմ պատգամավոր լինել, բարձրացնել ժողովրդի ձայնը, որովհետեւ, որպես ավագանի, շատ խնդիրներ եմ բարձրաձայնել, շատ հարցերի լուծումներ տվել, այդ ամենը տեսնելով՝ ինձ գնահատել եւ ընդունել են։

– Ուզում եք ասել, որ Գոռ Քլոյանի գործոնը Ձեր քաղաքական կարիերայում դեր չի՞ խաղացել։

– Սիրելիս, նախ՝ «մարտի 1»-ը միայն Քլոյան Անուշինը չէր, դա համայն հայության ցավն էր, վիշտն էր, այն, ինչը ժողովուրդը տեսավ, հասկացավ, որ մարդկանց խոսելու ազատությունն առաջ մղելու համար նախկին իշխանությունը գնդակահարեց Երեւանի կենտրոնում։ Դա էր մարտի 1-ը։

– Ես հենց դա էի ասում, որ ձեր թիմում ժամանակին շատ զգայուն թեմա էր այս թեման, դրան առնչվող մարդկանց էլ առանձնակի ուշադրություն էին դարձնում, իսկ հիմա Ձեզ մերժել են։

– Ոչ, սիրելիս, եղել է ժողովրդավար ընտրություն, գուցե ես ոչ միայն հանրության հետ պետք է աշխատեի, այլ գուցե շատ աշխատեի նաեւ իմ կուսակցականների հետ․ ես այդ ամենից վերլուծություն կանեմ։

– Բա ասում էիք` դեռ այն գլխից լավ ավագանի եմ եղել, ինձ տեսել, գնահատել են․․․

– Գուցե չեմ հասցրել գնալ, մարզային մեր պատվիրակներին տեսնել, ամբողջ հանրապետությունում ինձ ճանաչում են, վստահ եմ` մարզերում էլ են ճանաչել, բայց գուցե պահանջում էին, որ իրենց հետ էլ աշխատեի։

– Ի՞նչ եք անելու «հաջորդ կյանքում», առանց պատգամավորի մանդատի։

– Աստված մեծ է` մի լույս կբացվի, ես կրթությամբ մանկավարժ եմ, հազար գործ կարող եմ անել։

– Իսկ մնալու եք ՔՊ-ի՞ հետ, թե՞․․․

– Իհարկե, մնալու եմ թիմի հետ, սա իմ կուսակցությունն է, ՔՊ-ն իմ տունն է, ես ինձ շատ լավ եմ զգում, սիրված եմ, բացառված է՝ սիրված չլինեմ, եւ անհնարին է, որ ինձ չգնահատեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան Fri, 31 Jul 2026 19:30:32…

2 րոպե ago

Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է

Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է Fri, 31 Jul 2026 19:15:30 +0400 Գագիկ Ծառուկյանի վերջին…

17 րոպե ago

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից Fri, 31 Jul 2026 19:11:43 +0400 Արայիկ Հարությունյանն ազատվել է…

21 րոպե ago

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան Fri, 31 Jul 2026 19:00:39 +0400 «Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի…

32 րոպե ago

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել Fri, 31 Jul…

47 րոպե ago

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին Fri, 31 Jul 2026 18:30:17 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ…

1 ժամ ago